Էջ:Heroism of Yazidi nation.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

11-րդ դարում՝ Շիխադա ժամանակ, եզդիները Շարկից և Շամից տեղափոխվում են Լալըշ, Շանգալ (Սինջար), Մոսուլ բնակավայրերը։ Շիխադու ժամանակ ստեղծվեց եզդիների համար հադսադ՝ սահմանադրություն, ըստ որի կազմվեց կրոնական պառլամենտ յոթ անդամներով՝ Նասրդին, Սըջադին, Շեշըմս, Ֆարխադին (սրանք եղբայրներ են, Ըստիա Զինի որդիները), Շիխըսըն, Հազմաման, Շեխուբաքր։

Ըստ Շեխ Ադիի կրոնական օրենքի՝ եզդիները բաժանվեցին երեք կաստայի՝ շեխեր, փիրեր, մրիդներ։

Շեխերը (կրոնական) իրենց հերթին բաժանվեցին երեք ենթակաստաների.

  1. Վադանի - Շեխե Շիխսընա
  2. Զըրզանի - Շեխե Շեշըմսա
  3. Կաթանի - Շեխե շեխու բաքրա։

Սրանք համարվում են հանդերձյալ կյանքի եղբայրներ և միմյանց մեջ դնում են դաստ դամըն խարկա-քըլըկ։ Այս երեք ենթակաստաները իրավունք չունեն ամուսնանալու միմյանց հետ։ Այս արգելքը տևել է դարեր շարունակ և այսօր էլ գոյություն ունի։

2. Փիրեր (կրոնավոր) - որոշ ենթակաստաների փիրեր իրավունք չունեն ամուսնանալու միմյանց հետ, հատկապես փիրե հազմամաները, որոնք համարվում են քառասուն փիրերի փիրեր, իրավունք չունեն ամուսնանալու մնացած 40 փիրերի հետ։ Սակայն վերջին շրջանում, չնայած կրոնական արգելքներին, Փիրե Օմարե Խալան, փիրե Իսեբիան, փիրե Մալկավեսա կաստաներն ամուսնանում են միմյանց հետ։

3.Մրիդները (աշխարհիկ) - ազատորեն կարող են ամուսնանալ կաստայի ներսում, բայց ոչ շեխերի, ոչ փիրերի հետ։

Բացի այդ, եզդիները պետք է պահպանեն ևս երեք օրենքներ, որոնք պարտադիր են բոլոր եզդիների համար և պետք է պահպանվեն սրբությամբ։

  1. Դարբա խարկա կրոնավորի հանդերձն է, որին չպետք է հարվածել։ Իսկ եթե այն հարվածվել է, մեղադրյալը եզդի չի համարվի և կենթարկվի կրոնական խիստ պատժի։
  2. Դիսկա դընե, որ կոչվում է մրոտ կճուճ, նշանակում է, որ եզդին այլազգիների հետ ամուսնանալու, ընդհանրապես կապեր ունենալու իրավունք չունի, ունենալու դեպքում նա այլևս եզդի չի համարվի։
  3. Շալպկե զեռին, որ նշանակում է ոսկե բաժակ, արգելվում է ամուսնությունը և կապը շեխերի, փիրերի ու մրիդների միջև, խախտողներն այլևս եզդի չեն համարվում։

Շեխ Աղու մահից հետո՝ 11-րդ դարում, եզդիների մի ստվար մասը