Jump to content

Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

16 Հասան Դօփի — Հասան Բ Դոփյան, իշխան խաչենի, որդին էր Ղարա Գրիգոր մեծ իշխանի: Ամենից շատ սիրուն էր հայրենի Ծար գյուղը, որ իրրև արյան գին և քաջության պարգև էր տրված: Որդին՝ Գրիգոր Բ Բարին, ամուսնացած էր Տարսայիճ Օրբելյանի դուստր՝ Ասփայի հետ: Հասանի կրտսեր եղբայրն էր Տեր-Հովհաննեսը, որը Հաղպատի վանքի իններորդ առաջնորդն էր:

17 Ստեփանոս — Օրբելյան կամ Ուռպելյան, Սյունյաց մետրոպոլիտ, պատմիչ, բանաստեղծ: 1280-ին ընդունել է հոգևոր կոչում, 1285-ին գնացէզ Կիլիկիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու: 1288-ին դարձել է մետրոպոլիտ Սյունյաց: Գլխավոր երկասիրությունը խիստ արժեքավոր պատմուճանն է՝ «Պատմութիւն նահանգին Սիսական», անի նաև ուրիշ քերծածներ, որոնցից երկուսը գրված են խաչատուր Կեչառեցու պատկերով:


ՏԱՂ ԳԱՐՆԱՆ, ՎԱՐԴԻՆ ԵԻ ՊՈԻԼՊՈԻԼԻՆ ՋՐՈՅՑՔ ԵՎ

ՊԱՏԱՍԽԱՆԻՔ ԽԱՉԱՏՈԻՐ ԿԵՉԱՌԵՑԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՍԱՑԵԱԼ

(Ի գնալն վարդին եկեալ պուլպուլին)

1 «Մարմնոյ նաւ» արտահայտությունը գալիս է 5-րդ դարից՝ Մաշտոցյան շարականներից: Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգութեան» պոեմում համապատասխան արտահայտությանը կա հետևյայ ձևով.

Տարուբերվում է, ցնցվում է հոգիս

Մարմնիս շինվածքով, ինչպես նավակում (ԲԱՆ ԻԵ, Բ): Նույն արտահայտաթյունը հանդիպում ենք նաև հետագա շրջանի բանաստեղծների մոտ: