Բանաստեղծի գրական ժառանգության ուշադիր քննությունը ներկայացնում է նրա ստեղծագործության սերտ կապը ապրած դարաշրջանի հետ: Նրա հայրենասիրական տրամադրութիւներն ամբողջովին դրսևորվում են «Ողբ վասն աւերման
տանս Արևելեան» քերթվածում, որը գաղափարական հագեցվածությամբ հայ միջնադարյան հայրենասիրական քնարերգության
լավագույն նմուշներից է: Գրողը ծանոթ է հայ գրականության
մեջ եղած ողբերի ավանդական հոգեբանությանը, որ
արդյունք էր օտարներից նվաճված հայ ժողովրդի անմխիթար
վիճակի: Նա անդրադառնում է իր ժամանակի հրատապ հարցերին, քննում է հայ ժողովրդի համար բախտորոշ իրադարձություններ,
դեպքեր, ողբում, որ հայերը ղզկվեյ են իշխանական
դասից և նրա սերունդներից.
Մեռան իշխանքն մեր ցանկալի
Ի իւրեանց որդիքն ի տղայ հասակի...
Նա ջերմորեն է խոսում մոնղոլների դեմ ապստամբած նախարարների և այդ պատճառով դաժանորեն գլխատված վրաց
Դեմետրե թագավորի մասին: Բանաստեղծի իդեալը Պռոշ իշխանն
էր իր որդիներով, որոնց հետ էլ կարելի էր կապել հայրենի
երկրի փրկության գաղափարը.
Զպարոն Պռօշըն՝ զարդ հեծելի,
Որ զերկաթի դուռն առնէր փոշի.
Աջու բազուկ էր Նոր Սիոնի,
Հիմըն հաստատ հայոց հավատի: