Jump to content

Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ողբում հիշում է նաև ուրիշ հայ իշխանների, որոնք, ավաղ, արդէն վախճանվել են և ժողովրդին թողել անհուսության մեջ: Ողբը պատմական տեսակէտից արժեքավոր փաստեր է պարունակում 14-րդ դարի երկրորդ կեսի հայ իշխանական դասի նշանավոր ներկայացուցիչներ մասին:

Խաչատուր Կեչառեցին իր բանաստեղծությունեերում քննել է կյանքի ու մահվան, հոգու և մարմնի փոխհարաբերության խնդիրներ, ինքնատիպ բանաստեղծական լուծումներ տվել մարդուն հավերժապես հուզող այս հարցերին: Միջնադարի մյուս հումանիստ բանաստեղծների նման՝ նա էլ պատգամում է մարդկանց. մահվանից հետո թողնել բարի անուն, բարի գործ, խորհել վերջին դատաստանի հետ կապված անհայտության մասին: Միջնադարի մարդուն հուզող այս տվայտանքները, մարդկային մեղքի ծանրության գիտակցումը բանաստեղծական ուշագրավ դրսևորում է ստացել «Ես եմ կորուսեալ ոչխար» սկսվածքով քերթվածում, ուր երևում է Մաշտոցյան ապաշխարության շարականների ազդեցությունը: Դիմելով աստծուն, բանաստեղծը բողոքում է կյանքի դժվարություններից. մարդն ուզում է իրական կյանքում ապրել շահեկան ձևով, սակայն կյանքի վերջում իրեն զգում է կողոպտված:

Մի շարք բանաստեղծություններում նա հավատացնում է աստծուն, որ անհնար է ապրել, անտեսելով իրական կյանքը: Բացառվում է, որ երկուստեք՝ և՛ մարդ, և՛ աստված իրավացի լինեն. աստված և մարդ հարաբերության մեջ մարդը միշտ տուժում է, վերջինս գիտակցում է իր մեղավոր լինելը, որովհետև միշտ էլ «խաբած է յառօրէիս»: Կյանքը բանաստեղծի համար վաղանցուկ երազ է, և մարդը այդ կարճատև կյանքում, որ նման է «...ձիւնի, որ ի գալ գարնան կու հալի», շատերից է