Jump to content

Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՛վ Կեչառեցի, մեղօք
Անդ չունիս ճար պատճառանաց.
Ի ոչ խաբ տայ լեզուիդ խօսից,
Ի ոչ հընար քեզ ներգործանաց.

Քան յոտք և յաղերս ընկնիլ
Ի ի զղջումըն խոստովանաց,
Որ չանկնիս յալիս խոյաց,
Ուր տեղիքն է չար հրեշտակաց:


14 [ԱՒԱՂ, Թէ ՀԱՆՑ ԲԱՆ ԼԻՆԷՐ]

Աւա՜ղ, թէ հանց բան լինէր,
Որ ըզգալ մահուն գիտնայի.
Շուտով ես առ իս գայի
Եւ զաշխարհըս մոռանայի:

Բայց սուտ եմ ես այս գերիս,
Զի համակ պատրաստ կու պիտի.
Գալ մահուն գողին նըման,
Որ յանկարծ ի տունն երևի:

Վա՜յ զիս աներեկ աւարն,
Ուր ամէն ծնեալ ժողովի
Ի յարքունական հանդէսն,
Երբ աստուած յերկնից խոնարհի,