Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դու փախըստական եղեր
Եւ ասար արուեստ հռամիտ,
Ահայ քեզ ասեմ, գերիր,
Մեռանիս ուսմամբ քո գործիդ:
Օձն էր կորսըտեան պատճառ,
Որ եհան զԱդամն ի դրախտէն,
Հանց Նէգդանիբոս արար
Զկինն եհան ի Փիլիպոսէն:
Ի կերպ վիշապին դարձաւ
Եւ գոչեաց սաստիկ մեծայձայն,
Սողաց և ի գիրկն ելաւ
Զշունչն էառ ըզհոտն յանդիման:
Փիլիպոս արքայն ասաց.
«Մի վախէր, կին Ոլոմպիա,
Դայ է չաստուածոց հրեշտակ
Ամոնէ կամ Արմազդայ»:
Չկարաց իմանալ արքայն
Զպատկեր Նեգդանիբոսին.
Կընոջն աւետիս երետ,
Թէ՝ չաստուածքն ընդ քեզ խառնակին:
Կին որ ղալատի մեղօք
Ու անկանի ի ճօշ ւ ի բամբաս,
Նայ թող հանց որդի բերէ,
Զինչ Երեր այս Ոլոմպիոս:
|
|