կատու և զօրապահանջ ինձ յօրինեցի. երկոտասան քաղաք քանդակեալս և ընդելուզեալ զարդարեցի: Արդ, որ այսքան հզօր և յաղթական փառաց հասայ, այդ այժմ կամ տարաբերեալ ծփմամբ կոհակօք ի մահիճս մենական և մահահրավէր: Տեսակս իմ ցանկալի սևացեալ թիւացեալ, քան զքարինս եթովպական, հասակս իմ պանծալի գթոտեալ թաւիեալ ի վայելչալի պերճութեանց, գթովս իմ ընդզըրկեալ ծնգեալ իբրև զհասկ՝ որ հասանէ ի մանգաղս մահու, ճակատ իմ լիալիր և մաքուր ծրարեալ պատեալ ի վարշամակս դեղոց, աչերս իմ ծովածաւալ սպառնանկատ և քաղցրահայեաց կաշկանդեալ և խփեալ մածմամբ՝ իբր խլրդանց և ջղջիկանաց, վարս և հեր գլխոյ իմոյ փետտեալ ցամաքեալ իբր զմանուշակ գարնանայնոյ յերիս աւարս սպառելով: Բերան իմ և լեզու ես երկթերթի, որ սաստականն մահ մատուցանէր և ողոքականն կեանս պարգևեր, որ և վարդ շրթանցս հոսէր, այժմ սպարդեալ լռեալ անբանութեամբ, հոտեալ, ծրորեալ, ապականեալ և երեթն առեալ նմանիմ անբանից կենդանեաց: Ձեռք իմ բաւական և քաջուղեշ, որ նիզակաւ և սուսերաւ զբազումս առնէր սրտաթափ և ահակոտոր, մէջ իմ առիւծու և ընձան կարչեալ իբր ճագարաց, ամփոփեալ ի ներքոյ վերարկուին, ոտք իմ սրընթաց իբր զգարշապարս յաշկապարաց օդապարիկ լինելով իբր Քսէներքա և Պագիսոս արդ վրիպեալ կապեալ ի մետաղս մահճաց, այլոց կարկառմանց կարօտացեալ: Զմտաւ ածեմ զդեգերումն մակադրական վիպասանութեանց յորժամ էի առ ճեմականսն ստագիրացի ի սպաս բանեղէն և կորովամիտ կոկոզմանցն ի մայրն իմաստութեան առ Աթենայ իսկուրհւոյն, յորժամ ծաւալէաք ի ծաղիկ բուրաստանաց իմաստութեանն, ի գիտութիւն գոյից
Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/71
Արտաքին տեսք