Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԱՉԱՏՈԻՐ ԿԵՉԱՌՈԻԵՑՈԻ ԺՈՂՈՎԵԱԼ ՍՏՈՅԳ

ՕՐԻՆԱԿԷ ՎԱՍՆ ԳԱԼՍՏԵԱՆ ԱՍՏՈԻԾՈՅ ԱՌ

ՄԱՐԴԻԿ, ԿՈԻՍԱԾԻՆ ԹԱԳԱՒՈՐԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ

ԱՍՏՈԻԾՈՅ ՄԵՐՈՅ ԶԺԱՄԱՆԱԿՆ ԵՎ ԶԹԱԳԱՒՈՐՆ

ՀԱՄԱՌՕՏԻՒՔ

Օծեալն աստուած և արարիչն յաւիտենից ծնանի ի քաղաքի Դաւթի Բեդհալիմ, վկայութեամբ մտառուին Միքիայ մաքրագործին, ի յունուարի Զ., որ ըստ ընթերցուած[ի]ն Յակոբայ եղբօրն տեառն և ըստ Գաբրիէլի աւետեացն, որ ասաց առ կոյսն վասն Եղիսաբեթի, թէ՝ վեց ամիս է, որ ամուլն կոչեցեալ է վկայութեամբ աւետարանին, եթէ յամսեանն վեցերորդի առաքեցաւ Գաբրիէլ ի թագաւորութեան հռոմայեցոց Օգոստեայ կայսեր ի ԽԲ ամին և ի հրէիցն Հերովդի յԼԲ, եւ ի պարսից Արշաւրի ԻԱ եւ հայոց Աբգարու յերկրորդին, ընդ որս և էին ամենեքեան: ՅԱդամայ մինչև ցարդ և [ը]ստ հրէականին քրոնիկաւ[նի]..., իսկ եօթանասնիցն ոճի ՐՃՂԸ, ըստ Ենանոսի ՐՂԱ, եւ ըստ ասորոց ՐԻԶ և ամն երկոտասան լուսնեա, որ և Օգոստոս էր երկրորդ ինքնակալ զկնի Յուլիոսի, զոր ասեն Փորահան. ի սոյն ամի կատարի Դաւթի և Յետսեալ մարգարէութիւն: Միւսն ասելով թագաւորք Արարայ և Սաբա պատարագս բերցեն նմա, մինն եթէ Սարա կնդրուկ և խանկս բերելով, զի եկին հասին ի հեռաստանէ թագաւորք մոգուցն, ԲԺՌ (1200) հեծելօք և լուան, թէ սով է ի Պաղեստին. թողին զզօրսն առ Աբգարու և ինքեանք, որ մեծքն էին, գնացին երկոտասան իշխանօք և հազար արամբք՝ Մելքոն պարսիկ, Գասպար հնդիկ, Բաղդասար արար, զոր և այլք այլ անուանք ասեն, սոյնպէս՝ Մատաթիլաթա, Թեշ-