շինեալ էր մեծն Մովսէս՝ որդի Ամրամայ, հրամանաւ Թորմեթայ՝ դստեր արքային Փարաւոնի:
Եւ հասեալ ի դուրս յեր[ե]կորեայ ի ժամ քնամտին, տեսին ախեալ կայր. ոչ կարացին մտանել, օթեցան առ այրի կնոջ մի ազգաւ ղպտի: Իսկ նորա տեսեալ զչքնաղագեղն Մարիամ, զի բարձեալ ունէր զլուսանկար մանուկն, առընկալաւ գնա ի գիրկս իւր, իբրև զհինօրեայ քահանայն Սիմէոն, նմանեալ մաքուր դստերն Փանուէլի Աննայի: Հարցանէր գծերունին Յովսէփ՝ Ուստի՞ գայք կամ յու[մ]է՞ իցէ աննման և անգաղափար մանուկս այս, զոր չէ ոք տեսնալ ի մարդկասէ: Եւ ծերն կայր լռելեայն և ոչ տայր պատասխանի:
Իսկ օտար և անծանօթի կինն արար մեծարանս մանկանն և լցեալ զջուրն ի կոնքն, լուաց ըստ օրինի գորովամիտ մարցասիրաց եւ ապա հանեալ ի ջրայն նորագոյն մանգլով պատեալ և գրկեալ գըգուանօք՝ երգս քաղցրաձայն մատուցանէր և ասէր.
|