Փոխան սրբոց պաշտօնէին՝
Յուշկապարիկք ի քեզ բնակին,
Փոխան զենմանց պատարագին՝
Հօրանք այծից ի քեզ բունին:
Ա՜յ վա՜յ, քեզ վա՜յ, որ չվճարին,
Վա՜յ զքո փեսայքն առաջին,
Ոբ բնաւ ի քեզ այլ չերևին.
Վա՜յ զքո երէցն Արշակունին,
Վա՜յ զքո կրսեր Բագրատունին,
Վա՜յ զքո Սիւնին և զԱրծրունին,
Վա՜յ զՄամիկոնին և զԱղուանին,
Վա՜յ զՇիրական և զՎանանդին,
Վա՜յ զՏարօնոյն և զԾոփացին:
Վայիւք քանի՜ քեզ հանդիպին,
Մինչ եզր և հատ չկայ քո չարին,
Վայ ի վերայ վայից կուտեն,
Թո՛ղ քեզ անբաւ յաւիտենին:
ԺԹ
Արդ, ո՛վ դստերք իմ նախածին,
Զորս և առ իս ժողովեցին՝
Սգալ ողբովք անհնարին
Զխայտառականքս, որ մեզ հասին.
Ոստա՛ն քաղաք Հայոց Դվին,
Անի ամուրդ Շարային,
Սիւնիք ու Աղուա՛նք ընդ Վիրային,
Հինգ Ամարաս Գրիգորիսին,