Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարսկաստանում յեզվիտները գործունեյության կենտրոններ ունեյին Սպահանում և Շիրազում։ Շամախում յեզվիտական առաքելություն հաստատվում եր լեհական դեսպանի միջնորդությամբ։ Առաջին միսիոնարն եր Պոթիյեն[1], վոր հենց սկզբից անբավականություններ հարուցեց իր կրոնափոխություններով, այնպես վոր նրան սպանեցին 1687 թվին, քնած ժամանակ անկողնի մեջ: Բայց նրա գործը շարունակեցին ուրիշները։ Յեզվիտական պաշտոնական ջատագովությունը պարծենում ե, վոր Շիրվանի մայրաքաղաքում «Տիրոջ հունձքը» առատ եր։ «Մենք այստեղ միայն յերկու միսիոնար ենք,- գրում եր նրանցից մեկը,- բայց յեթե նախախանամությունը չորս ուրիշ միսիոնար ել ուղարկեր, ամենքս աշխատանք կունենայինք»։

Ավելի մեծ հույսեր կաթոլիկ պրոպագանդը դնումեր այն յեզվիտական առաքելության վրա, վոր հաստատվեց Յերևանում։ Բաղեշի հայոց առաջնորդն ասել եր յեզվիտներին, վոր յեթե նրանց աջողվի կաթոլիկացնել Եջմիածնի կաթողիկոսին, դրանով իսկ կկաթոլիկացվեր ամբողջ հայ ժողովուրդը։ Այս միտքն իրագործելու համար յեզվիտները պիտի հաստատվեյին Եջմիածնի կողքին, Յերևանում և այդտեղից սկսեյին իրանց ձեռնարկությունը, վոր համարվում եր միսիոնարական առաջնակարգ հանդգնություններից մեկը։ Պարսից կառավարաթյունից թույլտվություն ստանալու համար գործադրվում եր այսպիսի միջոց։ Լուի 14֊րդն իր նամակի հետ ուղարկում եր Շահին թանգագին ընծաներ, վորոնց մեջ առանձնապես աչքի ընկնողներն եյին այն մեքենաները, վորոնք ցույց եյին տալիս լուսնի խավարման տեսարանները և մոլորակների շարժումները։ Այդ մեքենաների վրա բացատրություններ տալու համար հարկավոր եյին գիտնականներ, և ահա յերկու յեզվիտներ ուղարկվեցին Սպահան այս գործը կատարելու համար։ Շահը չափազանց գոհ մնաց նրանց տված բացատրություններից և պարգևատրեց նրանց ինչպես իրանք եյին ցանկանում, տալով թույլտվություն հաստատվելու Յերեվանում։

Այս բանը տեղի ունեցավ Հակոբ կաթողիկոսի ժամանակ։ Առաջին միսիոնարը Յերևանում Հ. ԼոնԺոն եր, վորը փորձեց առաջին իսկ քայլից ծանոթություն կապել կաթողիկոսի հետ, բայց հանդիպեց նրա կողմից կատարյալ թշնամության։ Եջմիածնի դռները փակվեցին նրա առջև։ Յեվ յերբ շուտով մեռավ այդ յեզվիտը, սկսեցին

  1. Հայաստանի մեջ գործած յեզվիտները պատմությունը տ. P. de Damas (ինքն ել յեզվիտ)-«Coup d'oeil sur l'Armenie» Lyon. 1888.