Էջ:Khoja Capital.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմություններ անել, թե կաթողիկոսի հորդորներով նրան թունավորել ե Յերևանի խանի ծառաներից մեկը: Այս լուրն առնելով, Սպահանի յեզվետների մեծավոր Ռուն շտապում եր Յերեվան և, իբրև ավելի փորձված վորսորդ, իր ձեռքն եր առնում առաքելության ղեկը, մոտեունում եր Հակոբ կաթողիկոսին և կարողանում եր վճռական դեր ստանձնել այն նոր դրության մեջ, վոր ֆրանսիական դիվանագիտությունն ստեղծում եր Արեվելքում։

Մենք արդեն մի քանի անգամ շեշտեցինք, վոր Պարսկաստանում այնքան արտակարգ յեռանդով, այնքան մեծ ծախսերով առաջ տարվող կրոնափոխական շարժումը անունով միայն հայերի հոգիների փրկության նշանաբանն ուներ։ Վորքան ել մեծ չափով ընդունենք կաթոլիկական մոլեգնությունը Լուի 14-րդի մեջ, այնուամենայնիվ միանգամայն անհասկանալի կլինի այն բացառիկ ուշադրությունը, վոր նա հառած եր պահում հեռավոր Պարսկաստանի հայության վրա: Այդտեղ նրա ուշքն ու միտքը գրավողը «Տիրոջ հունձը» չեր, այլ հայ խոջայական կապիտալը, վոր գտնվում եր «Աստծու դեմ ապստամբ», «Աստծուց պատժված» և այլ այսպիսի տեսակ-տեսակ հիմարական հեյուրանքներով զարդարված մարդկանց ձեռքին և տնտեսական մի խոշոր ուժեր, վորով նրանք ծեծում եյին «արև թագավորի» Ֆրանսիան։

Հայ խոջայական կապիտալի պատմության համար չափազանց մի կարևոր աղբյուր ե այն մանրամասն տեղեկագիրը, վոր նկարագրում ե Արևելքի և մասնավորապես հայերի առևտուրը և վոր կազմված ե Լուի 14-րդի ժամանակից: Այդ վավերագիրն արդեն վոչինչ անհասկան ալիբան չի թողնում ֆրանսիական թագավորի, պապի և յեզվիտների ջանքերի մեջ[1]

Ուշագրավ են ամենից առաջ պարսկական առևտրի առարկաները: Ամենից անվանին և ամեն տեղ փնտռվածը մետաքսն եր, վոր ուներ յերեք տեսակ։ Հետո պակաս ազնիվ և բարձրագնի չեյին գունավոր կաշիները, (կարմիր, դեղին, կանաչ), վորոնք պատրաստվում եյին Հայաստանում և վորոնք իրենց հատկություններով գերազանցում եյին Յեվրոպայում պատրաստվածները։ Շատ լավ եր գնահատվում և շատ մեծ պահանջ ուներ մանավանդ Հայաստանի և նրա հարեվան յերկրների գղթորը, վոր տալիս եր պատվական սև գույն և վորի վորակի հետ չեր կարող մրցել յեվրոպական գղթորը: Արտահանության կարեվորագույն առարկաներից մեկն եր, վերջապես, բամբակը և նրա մանածը։

  1. Du Mans, pp. 342-353