Ժամանակի փոփոխված տնտեսականն շահեր և դրանց հետ կապված հաղորդակցության ճանապարհների փոխադրության հետեվանքով, Պարսկաստանի և Հայաստանի ապրանքներն արտահանվում եյին միջազգային շուկաներն այնպիսի ուղղոլթյուններով, վորոնցից անմիջապես ոգտվել չեր կարող Ֆրանսիան: Հայ վաճառականն իր ապրանքներով գնում եր դեպի հյուսիս Ռուսաստանի, Շվեդիայի, Գերմանիայի, Հոլլանդիայի շուկաներում եր հանդես գալիս, կամ վաճառքի յեր հանում իր ապրանքները Միջերկրական ծովի արևելյան ափի նավահանգիստներում: Մինչ դեռ առաջ բոլոր ապրանքները Մարսեյլի վրայով եյին տեղափոխվում Յեվրոպա։ Անգլիական արդյոլնաբերությունը ֆրանսիականից խլել եր մահուդի առևտուրն Արևելքում, ամեն հարմարություն տալով հայ խոջայական կապիտալին, վոր ստիպված չեր լինում գնալ Անգլիա, այլ գնում եր այդ ապրանքն եժան գնով Ռոտտերդամ քաղաքում, ուր անգլիացիները բաց եյին արել մի մեծ առևտրական տուն: Յեվ գնալով դրությունն ավելէ սպառնական կարող եր դառնալ ֆրանսիական առևտրի համար։ Մարսեյլը կարող եր միանգամայն կորցնել իր նշանակությունը, յեթե Պարսկաստանի առևտուրն ել ամբոդջովին ուղղվեր դեպի Հնդկական ովկիանոսը և Յեվրոպա հասներ ովկիանոսյան ճանապարհով [1]):
Ահա ինչ հոգսեր կային ֆրանսիական կառավարության առաջ։ Արևելցի հայ խոջայի հոգու առջև արքայության ճանապարհ հարթելուց շատ ավելի կարևոր եր Լուի 14—դի համար, վոր այդ խոջան իր նախկին ճանապարհով գնա իր առևտրին, այսինքն ֆրանսիայի վրայով։ Պետք եր ուժեղացնել Ֆրանսիայի ազդեցությունն Արևելքում, պետք եր պաշտպանություն ցույց տալ կաթոլիկ կրոնավորներին, վորպեսզի, վորպես ասվում եր մի հիշատակագրի մեջ, «մի որ մեր ագգը (ֆիրանսիական) ամրակուռ հաստատված լինի այնտեղ և մեր առևտուրն ել մշտապես լավ պահպանված»[2]): Ցանկությունը միանգամայն մերկապարանոց եր — կապիտալը՝ հեծած յեզվիտի ուսերին։
Բայց արդյունքը։ Շատ աննշան։ Զարմանում եր այս բանի վրա և հռչակավոր ճանապարհորդ Շարդենը։ Խոսելով Հռոմի ուղարկած միսիոնարների, վարդապետների, քահանաների մասին, նա ասում ե. «Յես խոսք չունեմ նկարագրելու այն խորամանկություններն ու այն ծախսերը, վորոնց այդ նպատակով դիմում եր Հռոմի աթոռը, սակայն վոչ մի բան ցանկացած հետեվանքներին