աղմուկը, վոր գուցե և այնքան իրական սպառնալիք չհամարվեր, յեթե նրա հետ միաժամանակ, 1672 թվին, ֆրանսիական բանակը չմտներ Հոլլանդիա և չնվաճեր նրան։ Այս իրականութան վրա հենված՝ Կոլբերը վերջնագիր եր ուղարկում Կ. Պոլիս, պահանջելով իր առաջարկած պայմանների ընդունումը հակառակ դեպքում Նուանտել դեսպանը պիտի անմիջապես հեռանար Թյուրքիայից։ Քոփրուլուն անկարելի յեր համարում այլևս դիմադրել և 1673֊ին կնքվում եր Ֆրանսիայի և Թյուրքիայի մեջ կապիտուլասիոն։ Այս հաղթանակը մեծահանդես տոնախմբության առարկա դարձավ Ֆրանսիայում։ Փարիզի փողոցների մեջ տպած հաղորդագրուլթյուններ եյին բաժանում այսպիսի վերնագրով «Վերանորոգում և նոր դաշնակցություն Սուլթանի՝ թագավորի հետ և կաթոլիկ հավատի վերահաստատումը պ. Դը. Նուանտելի ձեռքով, ոսմանյան պետության մեջ>>[1]):
Այսպես, ուրեմն, գործը վերջացած պետք եր համարել. Ֆրանսիայի և Թյուրքիայի նախկին բարեկամությունը վերահաստատված եր և ոսմանյան Սուլթանը կարող եր հանգիստ քնել Բոսֆորի ափին, ապահովված, վոր վոչ վոք այլևս չի մտածում փշրել նրա գահը: Այսպես եր նրա համար, բայց այսպես չեր Արեվելքի ամբողջ քրիստոնեյության համար: Խաչակրաց արշավանքը վոչ միայն չեր անհետանում 1673 թվականից հետո, այլ, ընդհակառակն, ավելի մեծ ծավալում եր ստանում, իբրև մի հսկայական կազմակերպություն ստացած խաբեբայություն, վոր այս անգամ պիտի միանգամայն իրացնելի դարձներ նախկին սնամեջ ցնորքները՝ ամբողջ քրիստոնյա Արևելքը կաթոլիկացնելու մասին: Միսիոնարներր շատ ու շատ եյին Խաբել, թե ահա գալիս են ֆրանկները՝ ստրուկ յերկրներն ազատելու համար: Այժմ Վերսայլի պալատն եր գալիս միևնույն խաբեությունը, իբրև Լուի 14-րդի սրտի սրբազան ուխտ, տարածելու: Գայթակղությունն այս անգամ շատ մեծ եր:
Այս գայթակղությունն ուներ ինքն իրան քարոզելու համար գրական և բանավոր միջոցներ: Առարկային նվիրված գրականության մեջ առանձնապես ուշադրություն գրավեցին յերկու գիրք, վորնք պատկանում եյին Միշել Ֆեբվրի (Mishel Febvre) գրչին և լույս տեսան 1675 և 1682 թվականներին: Այս անվան տակ գրողը մի կապյուսին կրոնավոր եր, հայր Հուստինիանոսը վոր 18 տարի ապրել եր ասիական Թուրքիայում և մասնավորապես
- ↑ Saint Priest p.230