խաչակրական խաղը յեթե չեր վերջացել, վեջանալու վրա յեր, այնպես վոր Հայաստանի համար խնդրողներն առաջ ու առաջ նրան չեյին դիմում, այլ ավստրիական կայսրին։
«Կայսեր առաջին ունկնդրության ընդունվելով,–պատմում ե նույն մեր աղբյուրը,- (Պիսկոպոն) անոր հարգանք մատույց ի դիմաց պարսից Շահին, բացատրեց Հայաստանի քրիստոնյաներու վիճակը, վորք միշտ Ավստրիո տան հառած են աչքերնին, ներկայացուց Հակոբ պատրիարքի նամակները առ Ավտրիայի իշխանս»:
Այդքանով չի բավականանում Եջմիածինի կաթողիկոսի յեռանդոտ հավատարմատարը.
«Տեսակցեցավ այրի և թագավորող կայսրուհիներուն հետ, հետո Հայաստանի կաթոլիկներն ոգտակար տեսան, վոր Պիսկոպո Հռոմ յերթա, իսկ Պետիկ Վիեննա մնա։ Պիսկոպո խորհուրդ հարցուց Մոնթեքուիյոգի զորավարեն և անոր հորդորանոք Պետիկ տեղեկագիր մը գրեց Ավստրիո կայսեր, վոր զինք իր ամենեն բարեկամ և մտերիմ ասպետներուն կարգը դասեցի[1])։
Այնուհետև Պիսկոպոն մեկնում ե Հռոմ հայոց դատն այնտեղ պաշտպանելու համար, իսկ Պետիկը, մնալով Վիեննայում, շարադրեց և հրատարակեց մի գիրք, վորի մեջ խոսում եր Պարսկաստանի դրության մասին և պատմում եր հայերի մեջ տեղի ունեցած անցքերը։ Այս տեղեկություններն ել աղբյուր են ծառայել մեր անանուն հեղինակին:
Հակոբ կաթողիկոսն, անշուշտ ուշադրությամբ հետևում եր իր հավատարմատարների գործունեության Յեվրոպայում։ Թվում ե, թե նա իր հետ խորհրդակից եր անում և իր ասած «քաջ պարսկահայերին», այսինքն՝ հարավային ղարաբաղի գլխավորներից (մելիքներից), վորոնք և հատկապես այդ նպատակով գնում եյին Եջմիածին։
Յեվ ահա գործի այս դրության մեջ հ. Պիսկոպոն վախճանվում եր Հռոմում (1678 թ. հուլիսին)։ Անտարակույս այս պատահարի հետևանքով եր, վոր նույն 1678-ին Եջմիածնում հավաքվեց խորհրդակցություն, բաղկացած վեց հոգևորականներից ե վեց աշխարհականներից, վոր և հանձնարարեց կաթողիկոսին՝ գնալ Հռոմ և անձամբ վարել այնտեղ հայերի դատը։ Հակոբը, չնայած զառամյալ հասակին, հանձն ե առնում այդ յերկար և ծանր ճանապարհորդությունը ու ժողովարարության պատրվակով գնում ե Թիֆլիս, այդտեղից ճանապարհվում Կ.Պոլիս։ Այստեղ միայն հռչակվում ե, թե ուր ե նա գնում, և մի ոտար ուղեգնաց գրում եր.
«1678 թվին, յերբ յես Զմյուռնիայից Անգլիա գնալու համար բռնեցի Հռոմի և Իտալիայի ճանապարհը, շշուկ տարածված ամբողջ Յեկեղեցական Պետության
1) Ibid p. 343, 346, 349.
- ↑ lbid. p. 343, 346, 349