Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ, թե հայոց առաջին պատրիարքը, իր մի քանի մետրոպոլիտների ուղեկցությամբ, շուտով գնալու յե Հռոմ՝ պապին հնազանդություն հայտնելու համար: Այնուհետև յես մի քանի ամիս մնացի Իտալիայում, բայց այնտեղ այդ պատգամավորության մոտենալու մասին վոչ մի լուր չստացվեց, ուստի այն ժամանակից յես յեկել եմ այն յեզրակացության, վոր հայոց պատրիարքը նույնքան հեռու յեր մի վորևե ոտար յեկեղեցուն հպատակվելու դիտավորությունից, վորքան Հայաստանը հեռու յե հռոմեական կրոնի աթոռից»[1]

Սակայն պատճառն այդ չեր, վոր Հակոբը չերևաց Իտալիայում։ Կ. Պոլսի մեջ նա հապաղեց ամբողջ ութ ամիս և այնտեղ ել մեռավ։ Նրա հետ յեղած պատվիրակությունը, փորի մեջ մտած եյին յերեք յեկեղեցականներ և յերեք աշխարհականներ, ցրիվ յեկավ։

Բայց հայ ազատագրական գործի սկիզբը դրված եր և այսքանով։ Այն ամենը, ինչ պատմեցինք, կազմում ե սաղմնային դրությունը, վորի միջից դուրս եր գալիս և զարգացման աստիճաններն անցնում մի մեծ շարժում, վոր հայոց պատմության նորագույն շրջանի առանցքն ե կազմում և այդ առանցքը ամբողջ 18-րդ դարի ընթացքում գտնվում եր Ղարաբաղի լեռնաշխարհում վոր և այսպիսով դուրս եր քաշվում պատմության բեմի առաջավոր դիրքերը, յետ մղելով Հայաստանի բոլոր մյուս տեղերի պատմությունը մինչև յերկրորդական և յերրորդական աստիճանի նշանակություն։ Յեվ շատ բնական ե, վոր հայ ազատագրական շարժման այս առաջին դարը բևեռե մեր ուշադրությունն ամենից առաջ այն միջավայրի վրա, ուր պատրաստվեց, զարգացավ և տապալվեց այդ հռչակավոր շարժումը։

Յեվ վորովհետև մարդկային հարաբերությունների պատմության մեջ վոչինչ չի կարելի հասկանալ և բացատրել առանց ճանաչելու այն միջավայրը, վոր հանդես ե բերում և՛ գործիչներ, և գործողություններ, ուստի մենք մեր ընթերցողին նախ քան ազատագական շարժման պատմության մեջ մտցնելը՝ կմտցնենք Ղարաբաղի, իբրև աշխարհագրական-պատմական միջավայրի մեջ։

Այս մեզ անհրաժեշտ ե մանավանդ այն պատճառով, վոր այս տեղ, Ղարաբաղում, մնացած պիտի տեսնենք դարերի տակով աննկատելի անցած, թեև խիստ ել մաշված հին հայկական ավատական-ազնվականական իրականությունը, վոր իր դաշնակից հոգևորականության հետ միասին յենթարկվում ե վոչ - ավատական հոգևորականության և նրա դաշնակից խոջոյական կապիտալի ազդեցության և անդունդից անդունդ առաջնորդվելով, վոչնչացնում և իբրև դաս, իբրև վերջին մոհիկան։

  1. Г. А. Эзов -.Сношения Петра Великого с Армянским народомб СПБ. 1898, с. XX