Էջ:Khoja Capital.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԳԼՈՒԽ ՅԵՐԿՐՈՐԴ

ՂԱՐԱԲԱՂ

1.

Հայկական բարձրավանդակի գրեթե ամրողջ հյուսիս-արևելյան ծայրը, վոր սահման ունի Կուր գետի հովիտը հյուսիսում և Արարս գետի հովիտը հարավում, ընդարձակ առումով, այնպես, ինչպես հասկացվել ե վերջին յերեք դարերի ընթացքում, կարելի յե ամփոփել մի ընդհանուր աշխարհագրական անվան տակ Ղարաբաղ: Ամրողջ այս տարածությունը, հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք, լցված ե լեռնային բավիղներով, վորոնք կազմում են Փոքր Կովկասի՝ զանազան ուղղություններով ձգված ճյուղերի խռնումը։ Արևելյան կողմից լեոնակույտերի այս մեծ աշխարհն իջնում ե այն ընդարձակ տափաստանի վրա, վոր նույնպես կոչվում ե Ղարաբաղ և նմանապես նաև Միլի դաշտավայր (ստեպ)։ Այսպիսով իրար կողքի յեն արտաքուստ, տեղագրապես իրար նմանություն չունեցող, բայց տնտեսապես իրարից կախված Ղարաբաղներ—լեռնային և դաշտային: Արեվմուտքում Լեռնային Ղարաբաղը չունի այլևս այնքան խիստ վորոշված սահմանագիծ, քանի վոր իր եյական տեղագրական և լեռնագրական գծերով նա կազմում ե շարունակություն այն լեռնաշխարհի, վորի մեջ մտնում են Լոռին, Ղազախը, Շամքորը, Գանձակի լեռնաշղթայի արևմտյան մասը: Այստեղ, Արևմուտքում, մասնավոր և պայմանական սահմանագիծ կարելի յե ընդունել այն ջրբաժան բարձրությունները, վորոնք Սևանի լճի արեվելյան կողմում ձգվում են հյուսիսից դեպի հարավ, միանում են Դարալագյազի լեռներին։ Այս լեռներից հարավում բաժանվում ե և դեպի արևելք գնում Բարգուշատի շղթան, վոր և Ղարաբաղի հարավ արևմտյան և հարավային սահմանագիծն ե կազմում, բաժանելով այն Նախիջևանի գավառից: