Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեզանում մինչև որս հռոմեյական իմպերիալիզմը հասկացվել ե լոկ նվաճողական փառասիրության տեսակետից։ Հռոմի բանակների յեկարատև գրավումները, վորոնց ծանրության կենտրոնը կազմում եր Արաքսի միջին հոսանքը կամ Արարատյան յերկիրը, նկարագրվում եյին իբրև յեկան, գրավեցին, նստեցին, հետո ելի գնացին, ելի յեկան, և այսպես շարունակ։ Կարծես Հռոմի լեգիոնները զինվորական զբոսանքներ եյին կատարում, կամ այնքան արդեն կարոտեյին դափնիների, վոր այնքան հեռու և դժվարին արշավներ եյին հանձն առնում, և յեթե այսոր Գառնի գյուղի մոտ մնացել են հռոմեյական ավերակների սքանչելի բեկորները, այս միայն այն ե նշանակում, վոր հռոմեյական արվեստի բոլոր սրբություններով կառուցված տաճարը և նրա շուրջը տարածված մեծ կայանը ունեցել են միակ նպատակ՝ վայելելու յերկու քայլի վրա հորդահոս վազող աղբյուրի պաղ ջուրը:

Վոչ, այսպես չեր դարավոր իրողությունը ։ Հռոմեյական իմպերիալիզմը ծնեցրեց Հռոմի կապիտալիզմը, վորպիսզի դառնա նրա սպասավորը և աշխարհից աշխարհ ընկնելով՝ շահեր նվաճե նրա համար։ Հռոմի բանկիրները, կապալառուները և մատակարարները–ահա ովքեր եյին հռոմեյական լեգիոնների քայլեցնողները։ Հարկավոր եյին ոտար մարզեր՝ սրանց գաղութավորելու, շահագործելու համար: Յեվ բանակի յետևից դեպի ոտար յերկիրներն եյին շարժվում կապիտալիստական տզրուկների ամբողջ բանակներ, վորոնք ունեյին տեսակ տեսակ հանձնառություններ-հարկերի հավաքում, գերիների առևտուր, տեղի հողային հարստությունների, արդյունագործական ձեռնարկությունների շահագործում և այլն, և այլն, և այս բոլորը պիտի հովանավորեյին և պաշտպանեյին յերկիրները գրաված հռոմեյական զորքերը[1]:) Թե վորքան բազմաթիվ եյին զինվորական արշավներին հետևող այս վայելողների վոհմակները,-կարելի յե հևտևեցնել այն հանգամանքից, վոր Հռոմի վոխերիմ թշնամի Միհրդատ Պոնտացին հրաման արձակեց վոչնչացնել Փոքր Ասիայի բնակիչ հռոմեյացիներին, այդ յերկրի զանազան համայնքներում ջարդվեցին 80,000 իտալացիներ։[2]) Այնուհետև այս "հռոմեյական ջարդը մի տեսակ սովորություն եր դառնում Ասիա նահանգում. Կովկասի լեռներից իջնում եյին ցեղեր և մասնակի կոտորածներ եյին սարքում այս ու այն քաղաքում։[3]:) Այս արյունահեղություններն ապացույց են,

  1. В. Ю> Виппер- Очери Истории Римск. Импер. Бермин, 1923, гл. V
  2. Д. Комчаловский-«Экономи1еская История Рима» М. 1925 с. 78
  3. Г. Ферреро-«Величие и пэдение Рима», т.IV, М. 1920, ц.154