Էջ:Khoja Capital.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


թե մինչև վոր աստիճան կատաղի յեր տեղական ազգաբնակության ատելությունը դեպի յեկվոր շահագործողները և մյուս կողմից ել, թե վորքան այդ շահագործողները կարոտ եյին լեգիոնների արթուն և յեռանդուն պաշտպանության, վոր և դառնում եր կապիտալի ձեռքին գտնվող հռոմեյական կառավարության գլխավոր հոգսերի առարկա։

Այս կողմից ուսանելի և հետաքրքրական են այն խրատները, վոր տալիս եր կապիտալիստական խավերի գաղափարախոս Կիկերոնը Հայաստանը նորից նվաճած զորավար Պոմպեոսին, յերբ սա, կապիտալիստական դասակարգից առաջ քաշված, գնում եր փոխարինելու Լուկուլլոսին, վոր արիստոկրատ դասակարգին եր պատկանում և վոր, չնայած իր փայլուն հաղթություններին, պաշտոնանկ եր յեղել իր զինվորների ձեռքով, շնորհիվ այն պրոպագանդի, վոր տարածել եյին բանակի մեջ Հռոմից գնացած կապիտալիստական գործակալները։ Կիկերոնը, հիշեցնելով Պոմպեոսին թե վորքան մեծ կարևորություն ունի Ասիա նահանգն էր բնական հարստություններով, զարգացած յերկրագործությամբ, ընդարձակ արոտատեղիներով և արտահանության համար ոգտակար արդյունագործությամբ, դարձնում եր նրա ուշադրությունն այն անապահովության վրա, վոր տիրում եր այնտեղ և առաջ եր բերում այն դրությունը, վոր մարդիկ վախից թողնում են իրանց տներն ու դաշտերը, և այսպիսով վնասվում են պետական գանձարանը կամ, ավել ճիշտ, գանձարանի գործակալ և հարկահավաքության մեջ իրանց համար խոշոր հարստություններ դիզող կապալառուները, վորոնց Հռոմի հռչակավոր հռետորն անվանում եր «հարգևոր և պատվավոր», և գտնում եր, վոր առաջ ու առաջ սրանք պիտի վայելեն գլխավոր հրամանատարի խնամոտ ուշադրությունը, քանի վոր նրանք «իրանց դրամական գործողություններն ու կապիտալները տարել են այդ յերկիրը, իսկ սրանց շահերը, ինքն ըստ ինքյան, արժանի յեն ձեր ուշադրության. իրավ, յեթե մենք արդարացի կերպով արքունական հասույթների մեջ միշտ տեսել ենք մեր պետության զարկերակները, նույնքան արդարացի կերպով անվանել ենք այն դասակարգը, վոր վարում ե այդ հասույթներ, մյուս դասակարգերի գոյության յերաշխիք։ Բայց, բացի դրանից, մյուս դասակարգերի անդամներն ել, նախաձեռնող և գործունյա մարդիկ, մասամբ իրանք են դրամական շրջանառություններով զբաղվում Ասիայի մեջ, ուստի, իբրև բացականեր, իրավունք ունեն ստանալու ձեր աջակցությունը, մասամբ ել մեծ կապիտալներ են տեղավորել այդ նահանգի մեջ: Այսպիսով