Էջ:Khoja Capital.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


եր Գանձասարի վանքը, վորի շինությունն ավարտվեց 1238 թ․ և շինողը Խաչենի խոշոր ավատապետներից մեկը, Ջալալ-Դոլա Հասան, Զաքարե սպասալարի քեռորդին, անվանում եր իրան հյուսիսային պատի յերկար արձանագրութեան մեջ «բնակաւոր ինքնակալ բարձր և մեծ Արցախական աշխարհի թագաւոր»[1]

Յեթե մի ակնարկ գցենք այդ ժամանակների Հարավային Ղարաբաղի վրա, այնտեղ ել կտեսնենք մի շատ բարգավաճ և «բնակավոր ինքնակալ» ավատականություն։ Այստեղ ծագում ե մի շատ կարևոր հարց․ - հողային հարաբերությունների այս Սյունիք֊արցախական կռվանը, լինելով հիմք յերկրի ամբողջ սոցիալական-հանրային կառուցվածքի, ունե՞ր այն բոլոր հանգամանքները, վորոնք հատուկ եյին ընդհանուր հայ և առհասարակ համաշխարհային ավատականության, թե՛ այստեղ գոյություն ունեյին տեղային առանձնահատուկ հապավումներ և հավելումներ։ Չափազանց կարևոր ե, մանավանդ, վորոշել գյուղական ազգաբնակության դրությունը—ճո՞րտ եր նա, թե վոչ։

Դիմելով այս հարցերին, մենք մեր ձեռքի մեջ չենք տեսնում այնպիսի տվյալներ, վորոնք հիմք տային կարծելու, թե յերկու մասնավոր լեռնագավառները կարող եյին փոքր ի շատե աչքի ընկնող բացառություն կազմել այն ավատական իրավակարգի մեջ, վորով նրանք շրջապատված եյին ամեն կողմից։ Այդպիսի յերեվույթ չի նկատվում յերկրի կյանքի ամենափոքր չափով իսկ։ Ամենագլխավոր հանգամանքն այստեղ ել սաստիկ տիրապետող ե — ավատատեր կամ «ուտող» դասերի — աշխարհական և հոգևորական-բազմամարդությունն ու սերտ շահակցությունը։ Իսկ վորքան շատ են մի վորևե տեղում ուտողները, այնտեղ, բնականաբար, շատ ցանցապատված և ծանրաբեռնված պիտի լինեն աշխատողները։ Բավական ե վերցնել հենց միայն միջնադարյան վանքերը, այս վիթխարի ձրիակերանոցները, վորոնք իրանց հազար հազարավոր բերաններով խժռում եյին որ ու գիշեր ժողովրդի տնտեսությունը։ Սյունիքի վանքերից ամենահռչակավորը, Տաթևը, հարկ եր ստանում 677 գյուղերից[2])։ Բացի դրանից, այդ գյուղացիներից շատերը գլխովին վանքապատկան եյին, իրրև աշխարհական ավատատերերի կողմից հոգու փրկության համար տրված պարգևներ։ Պակաս հարուստ չեյին կալվածներով և Արցախի հոգևորական ֆեոդալները։ Այդտեղի վանքապատկան

  1. Անդ, յեր․ 173
  2. Ստեփանոս Որբելեան - «Պատմութիւն Նահանգին Սիսական», Թիֆլիս․ 1911, յեր․ 497-523․