Էջ:Khoja Capital.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա այս եր, շատ համառոտ գծերով, հայ ընդհանուր նախարարական ճորտատիրությունը, և Լեռնային Ղարաբաղն իր նախարարական շրջանում, ինչպես ասացինք, վոչ մի բացառություն չեր կազմում։

4.

Բայց յեկավ այդ նախարարական շրջանի վերջը: Վերածնված Վրաստանը, նրա հետևանքով ծաղկած Զաքարյան հայ միջնադարը և սրան ել իբրև արդյունք հանդիսացած Խաչենցի ավատապետների ազգակցական ֆեդերացիան - այս բոլորը կազմում եր մի ժպտուն նախորյակ այն զարհուրելի աշխարհաքանդության, վորի սև հրաբղխային հոսանքները հանում եր իր ներսերից Միջին Ասիան՝ մինչև Միջերկրական ծովը՝ քար քարի վրա չթողնելու համար:

Առաջավորները և հետագա յեկողներին որինակ տվողները թաթարներն եյին։ Զաքարե սպասալարը չտեսավ նրանց: Նա մեռավ 1212 թվին, իսկ այդ ժամանակ թաթարական մի բանակ նոր եր յերևացել Սևանի լճի ափին։ Աշխարհաքանդությունը, տարածվելով Իրանի ամբողջ սարահարթի վրայով, մտել եր Հայաստան արևելյան սահմաններից։ Արդեն սկսվել եր մոնգոլական դարը, վորի բնորոշման համար հայոց լեզուն այնուհետև ընդգրկում եր «ի դառն և ի նեղ ժամանակի» արտահայտությունը, վոր և կրկնվում եր անթիվ արձանագրությունների և հիշատակարանների մեջ, դարից դար։ Բայց Զաքարյան մշակութային դարը մի հարվածով չեր սպանվում: Նա շարունակեց ապրել և 13-րդ դարում, թողնելով այնպիսի կոթողներ, ինչպես եյին Հախպատի զանգակատունը, Գանձասարի վանքը: Մինչև անգամ Հյուսիսային Ղարաբաղի Դիզակ գավառի լեռներում շինված փոքրիկ, բայց գեղեցիկ, անիական վոճը կրող Գտիչի վանքն իր արձանագրության մեջ, Հախպատի զանգակատան նման, ասում եր, թե ինքը շինվել ե «ի դառն և նեղ ժամանակիս՝ որ ազգն նետողաց (Թաթար) զբազում գաւառս աւերեաց»[1]

Այս նշան եր, վոր յերկիրն իր մեջ դեռ ույժ ուներ դիմանալու մոնգոլական աշխարհաքանդության։ Բայց այդ ույժն սպառվեց, վորովհետև քանդման շրջանը չափազանց յերկարացավ, ձգվելով յերեք դար և ավելի։ Մոնգոլների դարն անցավ, բայց միջին ասիական քաոսը դադար չառավ Արևմտյան Ասիայում, յեկան

  1. Մ. յեպ. Բարխուտարյան-«Արցախ», յեր. 81.