Էջ:Khoja Capital.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերաբերվում եր Որիին իր յերկու գլխավոր կենտրոններում - Եջմիածնում և Գանձասարում։ Մեր յենթադրությունը լիովին ապացույց ե գտնում Որիի գործունեյության մեջ, վոր նա ունեցավ Գանձասարում։ Այստեղ, ինչպես ինքն ե պատմում, նա, հանդիպելով համառ դիմադրության կաթոլիկության ընդունելու դեմ, սկսում ե մի յերկար վիճաբանություն ուղղափառության մասին՝ ցույց տալու համար, թե լուսավորչականերն են խոտորվել ուղիղ հավատից, թե, ուրեմն, նրանք պիտի հպատակվեն Հռոմին և այլն: Այս ապացույցները հաստատելու, համար նա բերում եր վկայություններ հին գրքերից[1]): Հայտնի յե սակայն, վոր Որին բոլորովին անվարժ եր հայերենի գրագիտության մեջ: Ուրեմն, նրա այս վիճաբանական կարողությունը, կարող եր հետեվանք լինել ունիթորական դաստիարակության, վոր լեփ-լեցուն եր կատաղի կրոնական վիճաբանություններով լուսավորչականների դեմ, մի դաստիարակության, վոր միայն դպրոցներում չեր տարվում, այլ և հրապարակորեն, քարոզությունների միջոցով և վոր, անշուշտ, տեղի յեր ունենում Որիի ընտանիքում՝ նրա մանկության և յերիտասարդության շրջանում։

Յերկրորդ իրողությունը, վոր մենք հիշատակեցինք, այն եր, վոր Շահապոնքը 17-րդ դարում նույնպես կազմում եր Ղոջայական կապիտալի յերկիրներից, և մենք ունենք Վենետիկով հիշատակություններ թողած յերկու շահապոնցի վաճառականներ[2]), բայց անշուշտ, յեղել են և այնպիսիները, վորոնք հիշատակներ չեն թողել: Ի՞նչ կարող եր անել Որին, մի մանր կալվածատեր, եթե Հակոբ կաթողիկոսի մահից հետո չուզեց վերադառնալ իր գյուղը։ Յեզյանն ասում ե, թե նա Կ. Պոլսից հայ վաճառականների հետ գնաց Վենետիկ[3]): Այդ մի ուղիղ ճանապարհ եր նրա համար: Յեվ այստեղ ել, ս. Մարկոսի մայրաքաղաքով, հայրենակից և այլ շահապոնցի, ղափանցի խոջաների շրջանում, տեղի ունեցավ և նրա գոյափոխությունը՝ մելիք զադեյից խոջա: Թե ու՞ր և ի՞նչպես գոյացավ կապիտալի կուտակումը այդ խոջայի գրպանի մեջ, մենք չգիտենք, բայց փաստը ակներև ե - Որին՝ պերճանքի վաճառական, Ֆրանսիայի «Արև-թագավորի» ամենաշռայլ արքունիքի ուշադրությունը գրավելու չափ խոշոր։

  1. Эзов, с.54
  2. «Սիսական», յեր. 482.
  3. Эзов, с. XX.