Էջ:Khoja Capital.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ և վրանաբնակաց և խաշնարածաց, ազգ մի, որ թարաքամայ ասեն, զնոցին ևս զանդեայս և զհօտս, զջոկս զջոլիրս և զերամս ամենայն անասնոց չորքոտանեաց ի թիւ արկին և յառաջնոյն վերայ կրկին յաւելին զհարկս: Զայս ամենայն զոր գրեցաք նորահնար չարիք եր, զոր եղին ի վերայ առաջնոյ սահմանեալ հարկացն որ և յառաջին ևս ծանրագույն էր բեռն ի վերայ ժողովրդեանն. այժմս փոխանակ թեթևացուցանելոյ, զայսքան ևս յաւելին ի վերայ: Եւ դարձեալ՝ որպես սովորութիւն է պարսից իշխանութեան՝ յամեն այն քաղաքս տէրութեան իւրեանց և ի վերայ ամենայն երկրի, պետս և գլխաւորս զօրաց կացուցանել, որպես խան, սուլտան, ղուլբէկի, վէզիր, դարուշայ և թուքլտար: Յառաջնումն որոց մի անգամ այսպիսիքիանցս իշխանութիւն ինչ տային, ոչ դիւրեաւ փոփոխէին և առնուին ի նմանէ. բայց թէ մեծ յանցանք ինչ և կամ վնաս առնն յայտնիւր և կամ վասն զրկողութեան և ագահութեան գանգատողք և դատախազը երթային ի դուռն արքայի և զյանցանս առնն յայտնի կացուցանէին, և ապա հազիւ ուրեմն առնուին յառնէն յայնմանէ իշխանութիւնն զայն: Իսկ այժմս և այսու թագաւորաւս ոչ այսպէս, այլ թագաւորն և նախարարք իւր կաշառակուր լեալ փոյթ ընդ փոյթ փոփոխեալ հանէին և ի միում տմի 2 և 3 տեարս և իշխանս, ի միում քաղաքի և գաւառի զկնի միմեանց առաքէին. և նոքա եկեալ որպես և ինքեանք կաշառօք ստացեալ էին զեշխանութիւնս իւրեանց, նոյնպէս և նոքա այնպէս ամենայն զդատ և զիրաւունս ժողովրդեան ի բաց եդեալ կեղեքէին, կողոպտէին զհնազանդեալս իւրեանց. այնպէս առնէին և օրինապահ դպիրք նոցա, այսինքն դատաւորք, շխալիսլամք, շեխք և որոց ղազիս ասեն: Դարձեալ յաւելին միւս ևս չարիս, զի որք միանգամ տեարք էին գիւղից և ագարակաց, նաև վարձուորք (այսինքն դօնլուղ հատեալ զօրապետք և զորք) որքան դրամոյ չափ որ ոք և ունէր, զնորին տասանորդն ևս հատին և թագաւորական արարին. իսկ նոքա ոչ յիւրոց դրամոցն տային, այլ զայն ևս յաւելին և եդին ի վերայ իւրաքանչիւր հնազանդելոցն և այնպես առնէին: Նմանապես և այլ բազմայոյլ չարիս յորդեցին, ուստերս և դստերս ուժգին քարշելով, զայս և զկանայս բռնի ուրցուցանելով և զյետամնացելոց զինչսն և զստացուածսն և գանձս յափշտակելով և ուրացողացն տալով. որպէս և որքան դօվլաթաւորք և մեծատունս աչօք մերովք տեսաք ի Ջուղայ և յԵրևան որ ի վերջին աղքատութիւնն և թշնուռութիւնս հասեալ էին. և հարցեալ զպատճառն տեղեկացաք, որ վասն ուրացողացն և յափշտակութեան ընչից իւրեանց եղեալք այնպէս[1]):

Այս նկարագրության մեջ մեզ ներկայանում ե պարսկական Անդրկովկասը խաղաղ առորեյության մեջ, այսինքն՝ այնպիսի մի ժամանակ, յերբ վոչ արտաքին թշնամիներն ու գիշատիչներն են պատերազմ, թալան, կոտորած և գերեվարություն կատարում, վոչ ներքին խռովություններն են ամեն ինչ տակն ու վրա անում, վոչ ել տարերային պատահարներն են քարուքանդություն մտցնում ժողովրդական տնտեսության մեջ։ Պարզ և սովորական մի պետական կեղեքում, վոր, ընդհանուր առմամբ, հավասարաչափ

  1. «Պատմութիւն կամ Յիշատակ ինչ ինչ անցից դիպելոց յաշխարհին Աղուանից համառօտագրեալի սրբազնակատար կաթողիկոսէն Աղուանից ի տես Եռայեայ Հասան Ջալալեանց», Շուշի, 1839, եր 19-23: