«Գովյալն ու բարձրալն Աստծո ոգնությամբ և վողորմությամբ մենք վեհափառ, հզոր և մեծափառ թագավոր և մեծ իշխան Պետրոս Ալեքսիեվիչ, ամբողջ Մեծ և Փոքր և Սպիտակ Ռուսիո ապավենը, Մոսկվայի, Կիեվի, Վլադիմիրի, Նովգորոդի և Կազանի թագավոր և Աստրախանի արքա և Սիբիրիո խաքան և Վիատկայի թագավոր և Սմոլենսկի մեծ իշխան և Տվերի, Յեղուրի, Պերմի, Վիատի Բուլղարիո և այլոց և Նովգորոդի թագավոր և մեծ իշխան, և ցածր կողմի և Չերնիգովի և Ռայազանի և Ռոստովի և Յարոսլավի, Բելվավերդի և Ոգուրի և Ոբգուրի և Կոնդոնի և ամբողջ հյուսիսային կողմի թագավոր և ուրիշ շատ յերկրների և հողերի, արևելքի, հյուսիսի և արևմուտքի նախնյաց անտի թագավոր և ինքնակալ, արևելից կողմանց նվիրական և բարձր յերկրակալ, բարձր առավել հաստատուն ե, մշտապես յերկարարատև լինի և մեծափառ վաղեմի պարսիկ խաքանների ընդարձակության և ծավալման… և ինքնակալը և մյուսլիման սուլթանների մեջ յերևելին և մեծարուն և շատ մյուսմիլան ազգերի հրամայողը և Պարսկաստանի և Շիրվանի շրջակայից մեծափառ և բարի մեր հարևան Հյուսեյին Շահի մեծության իսկական բարևնեը մատուցանելով, մեզ վեհափառ թագավորիս մեծության պաղատանոք հայտարարելու պատճառով, նախապես մեր ծառայության մեջ գտնվող գնդապետ (բոլուք բաշի) Իսրայել Որի անուն (անձը), Կըզըլ Ալմայի (իմա Հռոմի) պապից ձեր վեհափառության մեր յեղբայր Շահի մեծության ուղարկված մի քանի հարցերի մասին հատկապես քրիստոնյա հպատակներից ձեր յերկրում բնակողները, վորպեսզի նրանց վրա գութ ունենաք և հիշյալ անձը մեզ, վեհափառ թագավորի մեծության անարգանոք (sic) և նվաստությամբ խնդրելու և աղերսելու պատճառով, վորպեսզի մենք, վեհափառ թագավորի մեծությունս հատուկ մի նամակ ոգնել ու շնորհել և Շահի մեծության ուղարկել և անկեղծ սիրելի ու հարևան լինելու պատճառով, հրամայեցի վոր այս նամակը տրվի և իր աղաչանքն ըստ հարկին կատարել ընդունելի յեղավ մեզ մոտ: Ձեր վեհափառությունից փափագս ու ցանկությունս այն ե, վոր ինչպես պետք ե, մեր նախնյաց և մեր միջև յեղած ամրապինդ բարեկամության հիման վրա, մեր եղբայր Շահի մեծությունից խնդրում ե, վոր հիշյալ գնդապետ Իսրայել Որի անուն (անձը) մեր այս նամակով ըստ արժանվույն հարգվի և վեհափառ գահի առաջ պատասխանը ընդունել հրամայվի և մոտը գտնված նամակը բարեկամաբար հասկացվի և հիշյալ Իսրայել Որիի վրա ոգնություն և վողորմություն չխնայվի։ Մեզ վեհափառ թագավորի մեծության համար հայտնելու և հիշյալի վրա իր գերդաստանի համաձայն շնորհ անելու մասին. մենք, մեծափառ թագավորի մեծությունս, մեր յեղբայր Շահի մեծության յեթե մեզ վերաբերյալ մի այսպիսի հարց ծագեց վարձատրությունը վորոշված ե (իմա ի փոխարեն պատրաստ ենք մեզ վերաբերյալ նման հարցերը կատարելու):
«Գրված ե մեր մայրաքաղաքում, աստվածապահ մեծն Մոսկվա, Քրիստոսի ծննդյան 1707 թվին, փետրվար ամսի սկզբին, մեր թագավորության սկսելու 25-դ...»[1])։
Աստրախանում դեսպանությունը նստում եր հատուկ նավի մեջ, վոր նրա տրաադրության տակ եր դրված Պետրոսի հրամանով։ Յերբ նա ափ իջավ Նիզովոյ նավահանգստում, ռուս նավաստիները
- ↑ «Վավերագրեր հայ-պարսկական հարաբերությանց մասին ընդորինակեց, տառադարձրեց և թարգմանեց Հ. Աճառյան», Յերեվան, 1927, համալսարանի ապակետիպ, յեր. 89-93: