Էջ:Khoja Capital.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպարանք։ եվ պետք ե ասել, վոր Որին լավ կարողացավ խաղալ Շահի պալատում վախեցնողի դերը: Այսպես ե հավտաացնում միշտ միևնույն միակ աղբյուրը հանդիսացող յեզվիտ Կրուսինսկին։ Ահա ինչ ե գրում, հիմնվելով նոր «հիշատակների» վրա, մեր վաղածանոթ Մոռիս Մյուռեն։

„Ձարին պատվիրակն Իսպահան մտավ՝ 200 Մոսկովի և հայու հետնորդ խմբով մը իր իշխանական կարծեցյալ ծագումը և իր գնդապետի աստիճանը խրոխտաբար կը հիշեր միշտ ամեն առթիվ։ Առաջին տեսակցութենեն իսկ շատ բարձրեն վարվեցավ պարսիկ վեհապետին հետ: Ասոր հայտնեց-կամ հիշեցուց -թե հալածանքներեն փախստական հազարավոր հայեր ամեն տարի Յեվրոպա կապաստանեյին։ Շահը չեր ըմբռներ, թե այդ անդուլ գաղթականությունը տկարացման անդարմանելի և արագ պատճառ մըն եր իր կայսրության համար։ Յեվրոպայի վեհապետները, ավելցուց Որի, համոզված եյին, թե Շահը կանգիտանար իր պաշտոնյաներուն զեղծումները։ Հիմակ վոր ամեն բան գիտեր, պետք եր փութալ վերջ մը դնելու: Ու ձարին պատվիրակը արդարացի կերպով դիտել տվավ արեվելյան վեհապետին, թե յեվրոպացի վեհապետները բնավ չեյին բռնադատեր իրենց յերկիրներուն մեջ բնակող մահմեդականները քրիստոնեյություն ընդունելու: Ի՞նչ կնշանակեյին այդ բռնի կրոնափոխությունները։ Հավասարապես անպատվաբեր եյին թե բռնադատողներուն և թե կրոնափոխներուն։

,,Հյուսեյին շահը, վորուն ուղղված եյին այդ խոսքերը, հասկցավ այս ճառը, վոր գուցե շատ փիլիսոփայական եր իրեն համար, չենք գիտեր: Բայց գիտենք վոր այս խոսքերը հասկցվեցան այն կերպով, վոր սարսափեցուցին Իսպահանի արքունիքը: Շահը մտածեց, թե Որիի ուղեկից 200 մոսկովները և հայերը Պարսկաստան արշավելու պատրաստ զորաբանակի մը հառաջընթաց հետազոտիչներն եյին: …Հյուսեյին շահը շվարած մնացած եր, Ձարին դեսպանը վռնդել չեր համարձակեր: Մյուս կողմե կը կռահեր, թե այդ մարդը լրտես մը ու վտանգավոր թշնամի մըն եր: Իր տկարությանը գիտակից, խոհեմությունը կտրուկ վորոշումե մը նախամեծար համարելով, չար բաղդին բարի յերես ցուցուց, կրցածին չափ շոյեց փայփայեց Իսրայել Որիին, առանձնաշնորհումներով վողողեց զանի և գեղեցիկ խոստումներով որորեց: Ձարին դեսպանը շահադիտությանց ախորժը պահած եր իր վաճառականության ժամնակին: Չեր անգիտանար, թե իր դիվանագետի դիրքը իրեն թող կուտար Պարսկաստան մտցնել ամեն տեսակ ապրանք առանց վոևե մաքս վճարելու։ Պարսիկ իշխանությանց պաշտպանությամբ և քաջալերությամբը, լիուլի ոգտվեցավ իր պաշտոնին հատուկ առանձնաշնորհումներին: Սովորական „պայուսակը“ դարձավ յեղավ ճշմարիտ սայլ մը, վորչափ ատեն վոր իր պաշտոնը տևեց Պարսկաստան Հակերով ապրանք բերել կուտար Ռուսիայեն և Իսպահանի մեջ կծախեր խոշոր շահով։ Որի այդպես մեծ հարստություն դիզեց շուտով“:

Մեր ֆրանսիացի հեղինակը, սակայն, ուրիշ աղբյուրների տեղեկություններ չունի Որիի դեսպանության վերջի մասին ուստի և չգիտե, վոր Որին կարճ ժամանակ մնաց Սպահանում Հյուսեյին Շահն շտապեց շուտ ազատվել ռուսական դեսպանի ներկայությունից, վորովհետև գտնվում եր ֆրանսիական ազդեցության