Էջ:Khoja Capital.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակ և շարունակ մտածում էր մի հատուկ դեսպանության միջոցով խնդրել Լուի 14-դի պաշտպանությունն իր բոլոր հակառակորդների դեմ[1]): Այնպես վոր տեղեկություններն Որիի առևտրի մասին չեն կարող վերաբերվել միայն դեսպանության Սպահանում մնացած ժամանակին, այլ պիտի վերաբերվեն այն ամբողջ ժամանակին, վոր Որին անցկացրեց Պարսկաստանում։

1709 թվի ամառվա վերջերում Հյուսեյին Շահը պատասխան եր գրում Պետրոս ցարին, մի առ մի կրկնելով նրա բոլոր տիտղոսները և հայտնում եր, թե ստացել ե պապի և նրա նամակներն իշխանավոր Իսրայել Որիի ձեռքով, վորին և պատվել ե։ Խնդիրը, ասում եր, իմ պետության մեջ ապրող քրիստոնյաների մասին ե: Յես նրանց մեջ յեղած անհնազանդներին, ինչպես այս անվում ե ամեն տեղ, ըստ արժանույն, մահվան պատժի յենթարկում, բայց այժմ, ձեր ամենաբարձրագույն մեծության նամակն ստանալով, ներեցի նրանց[2]):

Նույն 1709 թվին Որին Շամախումն եր: Այստեղ ևս մնաց ամբողջ մի տարի՝ մի մեռած ռուս վաճառականի գործերը կարգավորելու համար: Վերջապես նա հասնում ե Նիզովոյ նավահանգիստը, վորտեղից պետք եր նավ նստել՝ Աստրախան դուրս գալու համար: Բայց հենց այստեղից ել սկսվում եյին ձախորդությունները, վորոնք վերջիվերջո, պիտի դնեյին Որիին սնանկացած վաճառականի դրության մեջ: Բացի մեծաքանակ հետևորդներից, վորոնց թիվը հասնում եր 200-ի, Որին տանում եր իր հետ նաև մեծ քանակությամբ ապրանքներ, գլխավորապես, իհարկե, մետաքս և մետաքսի գործվածքներ: Այդ հարստության աչքի ընկնող մասը կազմում եյին 25 ձիաները, վոր Որին հատկապես տանում եր Պետրոսի համար: Այս բոլորն Աստրախան տեղափոխելու համար հարկավոր եր չորս նավ, և այսպիսի պահանջ ել ուղարկված եր Աստրախան, բայց Նիզովոյ յեկան միայն յերկու նավ: Այսպիսով ստիպված լինելով 25 ձին ուղարկել ցամաքով, Որին մնացած իր դեսպանությունը և նրա գույքերը տեղավորում ե յերկու նավերի մեջ և ճանապարհ ընկնում: Մի նավը հասնում ե Աստրախան, իսկ մյուսը, վորի մեջ եր և ինքը, Որին, փոթորիկի յե բռնվում և յետ մղվելով դեպի ափը, զարնվում ե ժայռերին և ջարդվում: Բայց ճանապարհորդներն ազատվում են և ստիպված են լինում ձմեռել Նիզովոյում: Իսկ Աստրախան հասած

  1. Herbette, p. 10
  2. Эзов, с. 247.