Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նավի ապրանքներն արգելքի տակ են դրվում տեղական իշխանության կարգադրությամբ, մաքս պահանջելու համար: Վոչինչ ոգուտ չեն բերում Որիի և նրա հավատարմատար Մինաս վարդապետի դիմումներն ու գանգատները։ Վոչինչ չե կարողանում անել անձամբ և ինքը Որին, յերբ 1711 թվի ամառը հասնում եր Աստրախան: Մյուս կողմից ել նրա հետ յեղած մարդիկն եյին բողոք բարձրացնում նրա դեմ, պահանջներ անում։ Այս բոլորին պատրաստվում եր պատասխանել Որին և միաժամանակ շտապում եր գնալ Մոսկվա՝ իր վերջնականապես քայքայված գործերը վերակենդանացնելու և Պետրոս թագավորին իր դեսպանության հաշիվը ներկայացնելու համար: Բայց ոգոստոս ամսին մեռնում եր Աստրախանում գրեթե աղքատության մեջ:

5.

Մենք աշխատեցինք, վորքան հնարավոր ե, լիակատար լուսավորության մեջ ներկայացնել Իսրայել Որիի կյանքն ու գործը, և այս պատճաոով անուշադրության չտվինք և վոչ մի գիծ . վոր շեշտում ե բացասական հատկություններն այդ բնավորության մեջ: Իսկ այդ տեսակ գծերն այնքան առատ են, վոր, որինակ, պրոֆեսոր Հեյգելն ուրիշ մի բացատրություն չե գտել նրանց համար, բացի այն բանից, վոր Որին պարզապես մի խաբեբա յեր, իսկ Հ. Ալիշանն անվանում ե նրան «բաղդախնդիր»[1])։ Բայց գերմանացի պրոֆեսորին դեռ հայտնի ել չեյին այն մերկացումեերը, վոր արավ հայ քննադատությունն Որիի կեղծումների շուրջը, մերկացումներ, վորոնք բոլորովին կերպարանափոխում են նրա կատարած գործի պատմությունը, խլելով նրանից յեթե վոչ լայն ժողովրդական, գոնե վորոշ դասակարգային շարժման հմայքը և թողնելով լոկ անհատական ձեռնարկության արհեստականությունը միայն: Յեթե այս բոլորը հայտնի լիներ ոտարազգի հետազոտողներին, Որիի դատապարտությունն անկասկած անողորմ կլիներ ավելի մեծ չափերով։

Մենք, սակայն, չպիտի խորշենք ամենածանր, ամենաանողորմ դատափետություններից անգամ ու դեն գցենք այդ գործիչին, իբրև անհետաքրքրական մի իր։ Իսրայել Որին ե և կմնա, ընդհակառակն, խորին ուշադրության և հետաքրքրության արժանի առարկա: Այդ մի պատահականություն չեր, վոր կյանքի ծովը հանկարծակի դուրս ե շպրտում ափը` այդտեղ ել անհայտացնելու համար,

  1. „Սիսական”, յեր. 212