Այս աշխարհական մտավորականության լավագույն արտահայտությունն եր ահա Յերեմիա Չելեպի Քյոմուրճյանը։ Այս բեղմնավոր գրողի բոլոր աշխատությունները չեն տպված[1]։ Վենետիկի Մխիթարյանների վանքում գտնվում են նրա մի քանի ձեռագիրները, վորոնց ուսումեասիրությունը ժամանակին մեզ շատ հաճելի հասկացողություն ե տվել այս առհասարակ սակավածանոթ դեմքի մասին, վորի մեջ այնքան շատ ե յեղել և՛ սրտացավություն և՛ անկեղծություն , և՛ ուշադիր վերաբերմունք դեպի ընդհանուրի շահը, և՛ ազգասիրություն հանդերձ իհարկե, յեկեղեցասիրությամբ։ Յեվ քաղաքականապես ել անտարբեր չե յեղել այդ գրչի մարդը կսկիծով նկարագրել ե կառավարական բռնությունները և առանձին զզվանքով՝ սուլթանի արվամոլությունը…։
Այլ եր Իսրայել Որիի ազգասիրությունը։ Յեվ այս այն պատճառով, վոր նա արդյունք եր հայ խոջայական կապիտալի , մի համաշխարհային շրջմոլիկի, վոր ամիրայական կապիտալի պես փակված չեր տեղայնության մեջ իբրև միալար և միագույն անշարժություն, վոր խորթ եր ամեն մի ոտար սկզբունքի և ամենից շատ՝ միջազգայնության, այլ ապրում եր ազգերի և յերկիրների հետ շփվելով, փոխ տալով և փոխ առնելով, ամեն տեղի գունավորումներ ընդունելով, աշխարհաքաղաքացիությունն անգամ, գաղափարական հիմունքներ յուրացնելով և այսպիսով ներկայացնելով մի գույնզգույն բազմատարրություն, սկսած բութ պահպանողականությունից մինչև քաղաքական սանձարձակությունը, վորի որինակն ե Իսրայել Որին։
Յերեմիա Չելեպին բացառապես գրքի մարդ եր։ Որին բոլորովին գործ չուներ գրքի հետ, վոչ ել հավատ, թե գրքով կարելի յե վորևե բան անել հայ ազգի փրկության համար։ Այս կողմից նա նախատիպ մարմնացումն եր արևելյան հայության, վորի շարժումը, մանավանդ 18—րդ դարում և համարյա մինջև 19–դի կեսը գրեթե բացառապես, առանց գրականության մասնակցության, քաղաքական եր, և միայն 19-րդ դարի յերկրորդ կեսից եր, վոր քաղաքական շարժումը զուգորդվում եր գրական շարժման հետ։ իբրև նախատիպ և առաջին Ռահվիրա Որին մի դեմք ե, վոր անհամեմատ պայծառ կերպով ե լուսավորված, քան նրա ժամանակակից Յերեմիա Չելեպին, վորի կյանքի մանրամասնություններից
- ↑ Հրատարակված ե նրա մի վոտանավոր աշխատությունը-«Յերեմիա Չելեպիի Քյոմուրճյան Ստամպոլո Պատմություն» դոկտ․ Վ․ Թորգոմյանի ծանոթություններով․ Վիեննա, 1913․