Էջ:Khoja Capital.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մենք շատ բան չգիտենք և ունինք մեր առջև միայն միալար գովասանքներ նրա մասին։ Բարեբախտաբար, այդպես չե Իսրայել Որին, բարեբախտաբար, մենք շատ բացասական գծեր ունինք նրանից մեր ձեռքի մեջ և այսոր կարող ենք պարզ հաշվառության յենթարկել, թե դրանցից քանի՞սն են հարազատ, ստացվածք հայ բուրժուական ինտելիգենցիայի առհասարակ և քա՞նիսը մասնավորապես այն ինտելիգենտական հոսանքի, վորի նախահայրն եր Որին:

Արդ՝ իբրև նախահայր, Որին իրանից ներկայացնում եր հայ քաղաքական գործիչ ինտելիգենցիան, վորի բարձրագույն իդեալն եր՝ ունենալ մի հայ թագավոր Հայաստանում։ Բայց այս բնորոշումը բավական չե։ Գործի ինտելիգենցիա, ծրագրող ինտելիգենցիա, ռազմական խառնվածքով, այսինքն այն, ինչ հետո ստացավ հեղափոխություն անունը։ Որին առաջին հեղափոխական ինտելիգենտն եր հայերի մեջ։ Դիվանագիտական դավանանքներով «ոսկր յոսկերէ և արիւն յարենէ» հայ կղերական դիպլոմատիայից։ Նա յերազում եր մի խաչակրություն, վոր Հայաստան մտնելուց հետո հարուցանում եր հայերի գինված ապստամբություն։ Այս մի շատ մեկին, անբարդ, ուղղագիծ ծրագիր եր, բայց պատմությունն, աշխարհագրությունն այնպիսի հատուկ պայմաններ եյին ստեղծել Հայաստանի համար, վոր այնքան պարզամիտ, տրամաբանորեն հետևողական մի խնդիր լուծել կարելի յեր լինում թղթի վրա, այն ել բանդագուշանքների միջոցով։ Մենք տեսանք այդ բանդագուշանքները։ Վոչինչ չկա նրանց մեջ վոր ոտար ու խորթ մնացած լիներ հայ ազատագրական մտայնության մինչև նույն իսկ վերջին ժամանակներս - վոչ Որիի սնապարծությունը, սեփական ույժի անչափ բարձրացումը և վոչ ել կատարյալ արհամարհանքը դեպի թշնամու ույժը։ Ահա նրանից հետո անցնում են յերկար և յերկար ժամանակներ, գալիս են շատ և շատ անվանի գործիչներ, վորոնք ազատագրական պրոպագանդ են մղում, կամ իրանք հենց շարժման առաջնորդներ են-Հովսեփ Եմինը, Շահամիրյանը 18֊րդ դարում, Գրիգոր Արծրունին, Րաֆֆին, Գամառ֊ Քաթիպան, «Հնչակը», «Դրոշակը» 19֊րդ դարում, ինչով են սրանց բանդագուշանքները պակաս սանձակոտոր կամ ավելի համեստ արիական բանդագուշանքներից։ Դեռ Որին ամբողջ գլխով բարձր եր հաջորդներից նրանով, վոր հախուռն ապստամբության առաքյալ չեր, ուներ շրջահայեցողություն, զգուշավորություն, գիտեր, վոր հայ ժողովուրդը կարող եր սարսափելի կերպով վնասվել, մենակ մնալով դեմ առ դեմ իր թշնամիների հանդեպ, ուստի