բացի այն, վոր հայերի ապստամբությունը ծրագրում եր միայն ազատիչ պետության զորքերը Հայաստան մտնելուց հետո, նա միաժամանակ աշխատում եր, վոր հայերն իրանց ազատագրական պատերազմի մեջ դաշնակից ունենան իրանց դրացիներին։ Այստեղից՝ նրա շատ գնահատելէ ջանքերը, միություն ստեղծելու բախտակից վրացիների հետ, մի գաղափար, վոր հետագայում, ինչպես կտեսնենք, պաշտամունքի պես մի բան դարձավ հնդկահայ կապիտալի համար։ Ցեվ, առհասարակ, Որիի գործադրած քաղաքական սկզբունքների մեջ մենք չենք գտնում այնպիսիները, վորոնք մեռած լինեյին նրա հետ և վորդեգրված չլինեյին, անկախ նույն իսկ նրանց վնասակարությունից, հայ ազատագրական շարժման մեջ։
Ի՞նչն եր իսկապես Իսրայել Որիի քաղաքական ամբողջ րեալ ժառանգությունը։ Մենք ասացինք արդեն։ Ռուսաց նվաճողական իմպերիալիզմը, հենց վոր էր յերեսը դարձրեց դեպի հարավ, յերես առ յերես հանդիպեց հայ բազկատարած կղերական դիվանագիտության, վոր Իսրայել Որիի բերանով ինքն իրան ուխտում եր լինել նրա ծառան և գործիքը։ Բայց ծառայի դերն ել մի չափազանց մեծ դժբախտություն եր, վոր այդ դիվանագիտությունը հենց իր առաջին քայլից դնում եր հայ ժողովրդի վզին։ Վերին աստիճանի նշանակալից եր այն վերաբերմունքը, վորին հանդիպեց Որիի դեսպանությունը Սպահանում։ Միայն ֆրանսիացի Միշելը չեր, վոր աջ ու ձախ քարոզում եր, թե հայերը բերում են ռուսներին՝ Պարսկաստանը նվաճելու համար։ Այս՝ յեվրոպացու կարծիք եր։ Բայց մահմեդական Արևելքն ել հենց միևնույն րոպեին միանում եր յեվրոպական կարծիքին։ Այդ ժամանակ Սպահանում գտնվող հռչակավոր ավղանցի Միր-Վեյսը, վորի վորդի Մահմուդի պիտի նվաճեր Սպահանը և վերջ տար Սեֆեվիների դինաստիային, ամենայն ճարպիկությամբ մերկացնում եր Որիի բանակցությունները ռուսների և վրացիների հետ, ապացուցում եր, թե այդ գաղտնի հարաբերությունների միակ նպատակն Իրանի կործանումն ե։
Այսպիսով սկիզբ եր դրվում այն անասելի աղետավոր համբավի, վոր հայ ժողովուրդն ստանում եր իրան չորս շրջապատող մահմեդական աշխարհում և ճշմարտություն եր դառնում նաև յեվրոպական դիվանագիտության համար, այն ե` թե հայերը տանում են ռուսներին մահմեդական յերկիրներն Արևելքում նվաճելու համար։ Այս դժխեմ համբավը դարերով անշարժացած մնաց հայ ժողովրդի վրա, և պատմությունը չի ել կարող