Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թվի ու Համարի տակ գցել, թե վորքան և վորքան արյան գետեր են ծնվել այդ ժողովրդի գոյությունը մաշեցնելու համար հենց սոսկ միայն այդ խոսքերից՝«հայերը բերին», «հայերը բերում են», մինչդեռ կոտորվողն ու վոչնչացողը, վոր ժողովրդի զանգվածն եր, մաս չուներ բերելու մեջ, այլ այդ բանով զբաղվողը հայ կղերական դիվանագիտությունն եր, ինչպես կտեսնենք այս շարունակ։

Կրկնենք, ուրեմն, վոր Իսրայել Որին միայն 17-րդ դարի յերկրորդ կեսից առաջացած տնտեսական զարգացման արդյունք կարող եր լինել իբրև այդ զարգացումը հայտաբերող հասարակական նոր կաթեգորիայի—բուրժուական ինտելիգենցիայի և մասնավորապես նրա հեղափոխական ճյուղի շատ բնորոշ և տիպիք ցուցադրիչ։ Յեթե հայ նորագույն պատմության ամենագլխավոր բովանդակությունն ազատագրական շարժումն ե, այս նշանակում ե, թե Որին ե այդ պատմության անդրանիկ դերակատարը, վոր անդրադարձրել ե իր մեջ, ինչպես կախարդական մի ֆոկուսի մեջ, հայ ազատագրական շարժման բոլոր, յեթե կարելի յե ասել զուտ հայկական աոանձնահատկությունները, դրական և բացասական։ Յեթե բացասականները դրականներից շատ են, այդ, իհարկե, չպիտի նշանակե, թե Որին այդպես կամեցավ և այդպես ել յեղավ։ Կամեցողն ել, հրամանագրողն ել ինքը կյանքն ե իր զարգացման առանձնահատուկ պայմաններով, վորոնց մեջ խոսում են հասարակական ույժերի փոխհարաբերությունները։ Չե՞ վոր ինքն Որին ել այդ փոխհարաբերությունների արտաբերած զարգացման մի փաստ եր։ Մի դար աոաջ Իսրայել Ռրի չեր կարող լինել, վորովհետև այն ժամանակ հայությունը մի անձուկ ճահճացած կրոնական աղանդավորություն եր միայն։ Պետք եր վոր հայ խոջայական կապիտալը դուրս գար Արաքսի ձախ ափի ժայռերի ծերպերում իր համար փորած մորմի բույներից, ստեղծեր, Նոր Ջուղա, տարածվեր Յեվրոպայի և Հնդկաստանի մեծամեծ շուկաներում, դառնար քաղաքական ույժ, մ՛տներ միջազգային մրցակցությունների ասպարեզը, դեսպանական հանձնառություններն իսկ մտցներ իր զբաղմունքների շրջանակի մեջ, վորպեսզի այդ ձևափոխությունների մեջ մշակվեր և կյանքի մեջ յերևան յելնեը Իսրայել Որի։

6.

Որին չկա, բայց մենք նոր գլուխ չենք բաց անում՝ հետագա յեղելությունները ներկայացնելու համար, վորովհետեև ներկա գլուխը շարունակվում ե և նրա մահից հետո, քանի վոր կենտրոնական