Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անձը, վորից կախված եյին գործերն ել, գործիչներն ել, մնում եր միևնույնը—Մեծ անվանված Պետրոս ցարը։

Որիին փոխարինում եր նրա ընկեր Մինաս վարդապետը, վորի ընդունակությունները, սակայն, կնիքներ և թղթեր կեղծելուց շատ հեռու չեյին գնում։ Ամբողջ յերեք տարի նա զբաղված եր Որիի գույքերի մնացորդների փնտռտուքով, հաշիվների ստուգմամբ, պարտականների հետ համաձայնություն կայացնելով և այլն: Այդպես ել ռուսաց կառավարությունը մոռացման տված կլիներ հայ շարժումն ել, նրա վարդապետին ել, յեթե Իրանը, հիմար և ապիկար Շահ Սուլթան Հյուսեյինի կառավարության տակ, հետզհետե, ավելի ու ավելի աճող չափերով, չցուցադրեր քայքայման տեսարան։

Այս պետության մեջ յերբեք ել չեյին պակասել ապստամբությունները, բայց ուժեղ շահերը միշտ ել կարողանում եյին զսպել ու խեղդել նրանց։ Այսպես չեր այն բութ կրոնամոլ շիա Սեֆեվին, վոր ամեն ինչ հանձնել եր իրանից ել հիմար վեզիրին և պալատում վխտացող անթիվ ու անհամար մոլլաներին, իսկ ինքը գնում եր տեսնելու, թե ինչպես են վորմնադիրները շարում Սպահանից դուրս էր ձեռնարկած մի շինության պատերը և մի անգամ մի ագռավ սպանելով, այնքան մեծ քաջություն եր համարել այդ, վոր հրամայել եր այդ առիթով վողորմություն բաժանել աղքատներին: Ամենից վտանգավոր հանգամանքն այն եր, վոր ներքին խռովությունները կրոնական կերպարանք եյին ընդունում Իսլամի յերկու հատվածների շիաների և սյուննինենի մեջ: Շիաների ահեղ թշնամի յեր հանդիսանում մանավանդ պարսկական նահանգներից մեկը կազմող կիսավայրենի և սյուննի Ավղանիստանը: Վերևում մեր հիշատակած Միր-Վեյսը և նրա վորդի Միր Մահմուդը վոչ միայն վոչնչացրին պարսիկ իշխանությունը Աղվանիստանի մայրաքաղաք Ղանդահարում, այլև արշավանքներ սկսեցին դեպի Իրանի ներսերը: Այս պատերազմը, վոր տարիներ տևեց, շարունակ բորբոքում եր շիա-սյուննի թշնամության կատաղությունը և շարժումներ եր պայթեցնում Շահերի պետության այս և այն կողմերում: Այսպես, նույն այս կրոնական հրդեհի բռնկումից զերծ չեր մնում և պարսկական Այսրկովկասի հյուսիսակողմը և հատկապես Շիրվանի խանությունը, վորի մեջ ապրում եյին և բազմաթիվ սյուննիներ: Շամախու խանի խժդժությունները սյուննիների դեմ, արձագանք եյին գտնում Դաղստանի գիշատիչ ցեղերի և գլխավորապես լեզգիների մեջ, վորոնք իրանց դավանակիցների վրեժն Իրանի կառավարություննից,