Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

9

Յեսայի կաթողիկոսը, մի ճշմարտապատումականատես, պատմում ե, թե Վախթանգ թագավորը իր զորքով Թիֆլիսից ճանապարհվեր ս. Խաչի տոնի մոտերքը ասել ե՝ մոտավորապես սեպտեմբերի կեսին: իսկ մենք արդեն գիտենք, որ ռուսական զորքի նահանջը Դերբենտից դեպի Աստրախան սկսվեց սեպտեմբերի 7-ից։ Վախթանգն այս մասին տեղեկություն ստացավ շատ ուշ, այնպես վոր հիշատակություն կա, թե նա մնաց Գանձակի տակ յերկու ամիս, ուրեմն մինչև նոյեմբերի 15-ը։ ինչ եր անում նա այդքան ժամանակ։ Անշարժ նստած՝ սպասում եր Պետրոսի կարգադրություններին, վորպեսզի գնա նրա հետ միանալու։ Հոկտեմբերի 4-ին, այսինքն այն իսկ որը, յերբ Պետրոսը հասել եր Աստրախան, Վախթանգը գրում եր նրան, ընդունելով, վոր նա գտնվում ե կասպիական ծովի կովկասյան յեզերքում:

«Զեկուցում եմ ձեր մեծ դրան առաջ, վոր արշավանք սկսելու, և լեզգիներին պատերազմ հայտարարելու, հրամանի հետևանքով մենք ճանապարհվել ենք և ահա բավական յերկար ժամանակ ե, վոր գտնվում ենք Ղարաբաղում։ Այս տեղ ինչ լեզգիներ ել վոր կան, վախից վոչ վոք նրանցից չի համարձակվում գլուխը դուրս հանել տանից։ Սուլթանը—նա անգամ խնդրում ե հաշտության մասին բայց Կախեթի թագավորը, մեր թշնամին և հակառակորդը, չկամենալով վոր՝ մենք վորևե ծառայություն մատուցանենք ձեզ, թագավորիդ, հակառակում ե մեզ, խանգարում ե մեզ, բայց մենք հույս ունենք, վոր Աստուծու օգնությամբ և ձեր բարերարությամր մենք չենք թողնի, վոր նրանք հաղթանակ տանեն մեզ վրա։ Մենք մինչև այժմ արդեն դուրս յեկած կլինեյինք Շիրվանից, բայց մեզ պահում ե այն, վոր մենք չենք ստացել ձեր հրամանները։ Այժմ, թեև անքաղաքավարություն ե, վոր մենք խորհուրդներ տանք և մեր կարծիքն արտահայտենք բայց վորովհետև մեզ հանձնված ե նվաճել այս յերկիրները, ուստի և համարձակվում ենք զեկուցել ձեզ, թե այս կողմերում չպետք ե դանդաղել, վորովհետև այստեղի գործերը շատ խառնված են և Աստված քանի վոր այնպիսի մի բան դուրս գա, վոր կփչացներ նրանց։ Յեթե թագավորն այդտեղի գործերի պատճառով ազատ ժամանակ չունի և յեթե այդ գործերը պիտի պահեն նրան այստեղ գալուց, թող պարեհաճե գոնե հրամայել իր զորքին գնալ Շիրվան, մենք կճանապարհվենք այստեղից, կմիանանք, իսկ հետո գործը կը շտկվի Աստուծու օգնությամբ։ Մենք կտիրենք բոլոր հողերին մինչև Յերևան և կաշխատենք վերցնել Յերևանն իսկ յեթե թագավորը շուտով կճանապարհվի, մենք նույնպես կմիանանք նրան։ Համենայն դեպս ուր և լինենք պատրաստ ենք գլուխ դնել ցարին ծառայելու համար և կատարելապես նրան ենք պատկանում»[1]։

Մինչդեռ Վախթանգը Գանձակի տակ եր սպասում տեղեկություններ ցարից, Թիֆլիս ժամանեց սպա Իվան Տոլստոյը յերկու հայերի ուղեկցությամբ։ նրանք բերել եյին թուղթ կայսրի կողմից

  1. "Переписка грузин. царей", с. 142-143