և տեղեկություն՝ նրա վերադարձի մասին։ Դեսպանին ընդունեց Վախթանգի վորդի Վախուշտը վոր կառավարում եր յերկիրը հոր տեղ։ Նա վհատությամբ լսեց, վոր կայսրը Ռուսաստան եր վերադարձել և այս բոթն ուղարկեց իր հորը, Գանձակ։ Հասկանալի յե այստեղ, վրացիների և հայերի միացած բանակում, վորքան մեծ պիտի լիներ հուսախաբությունն ու լքումը։ Ազատության համար դեռ մի հատ գնդակ չարձակված, ամբողջ շարժումն աղետալի կացության մեջ եր ընկնում, մեն֊մենակ կանգնած մնալով մահմեդական վառված վրեժխնդրության առջև:
«Զկնի հոլով ակնկալութեան, գրում ե Յեսային համառոտախոսությամբ, կարծես կարկամած լեզվով, և սպասաւորելոյ համբաւոյ գալստեան նորին, մեղք մեր առաջընթաց եղև քան զնա»[1])։
Վորքան դյուրավառ եր հայ կղերական դիվանագիտության հորթային հրճվանքը, այնքան ել աղմկարար եր նրա ծայրահեղ հակադրությունը-լքումը։ Յեսային դեռ շատ ճիշտ տեղյակ եր այն պայմաններին, վորոնք հարկադրեցին Պետրոսին վերադարձնել իր բանակը Աստրախան, ուստի և զսպված եր պահում իր մտորումները: Բայց ահա Թիֆլիսի առաջնորդ Մինաս վարդապետ Փարվեզյանը, մի տիպիք հատոր հայ կղերական դիվանագիտության, այն ե՝ մի մեծահասակ մանուկ քաղաքականության հողի վրա։ Մեր վերևում հիշատակած նամակի մեջ նա գրում եր Մինաս վարդապետ Տիգրանյանին։
«Երկու ամիս զորաժողով արարինք և մնացինք ի Գանձակ քաղաքն և յետոյ լուաք զլուր թէ թագաւորն յետս չոքաւ, և ազգն լեզգաց այլ և այլ բանս տարածեցին աշխարհք ամենայն իբր թե թագաւորն ի փախուստ դառաւ, զի քաւ և մի լիցի, Աստուած մի արասցէ, չորանայ այնպիսի լեզուն և մինչ մնացինք շուարած և գլուխ ի կոր դառանք. և լալ աչօք իւրաքանչիւր ի բնակութիւնս գնացին, սրտաբեկեալ և տարակուսեալ։ Եւ մեք հանդերձ Վախթանգ պարոնիւս եկինք Վրացտուն, գտինք զառաքեալքն ի թագաւորէն էլչիքն առ Վախթանգ պարոնն և առ ազգս մեր: Բայց լուր եղև առ յամենայն ազգս բարբարոսաց, թէ հայք և վրացիք Մօսկօվու թագավորին թապին դառան և մահմեդականացն թուր են տալիս. նոքա ևս յամենայն կողմանց թշնամի դառան Վախթանգ պարոնին և մեր խեղճ ազգին. թէ՛ օսմանլուն հոռմոց տանէն, թէ՛ պարսից ազգն և թէ այս անօրէն ազգն լէզգուն. յայժմուս մնացինք մեր խեղճ ազգովն որպէս բեկեալ նաւ ի մեջ ծովուն. այլ ոչ ունիմք յոյս և ապաւէն յումէքէ, նախ Աստուած եմք յուսացեալ և ապա առ վերոգրեալ թագաւորդ, ևս առաւել քո եղբայրութիւնդ, ով վարդապետ, մին ճար արէք Աստուծոյ խաթրի և ի սէր խաչելոյն Քրիստոսի, շուտով և փութով զթագաւորն Շամախի հասուր, միայն նորա անունն լինի և առին տեղն հասնի 100,100 հայազգ զինուորք առ ոտս նորա կուգամք. և թէ յետոյ մինչի մարտի ամիսն եկիք ոչ՝ զմեր ազգն բնաջինջ կանեն և զԼուսաւորչի հաւատ՝ պաթալ կանեն, ձեր աշխատանքն այլ փուչ
- ↑ Յեր. 60.