Էջ:Khoja Capital.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դառնայ, մեր աշխատանքն այլ յունայն կուդառնայ, յայս կողմանէ անհոգս լինի թագաւորն այլ դուն այլ որ մեր վալի Վախթանգ խանն գլխովին կանգնած է մինչև ցմահ որդովքն եղբոր որդովքն և մեր ազգն խիզանով, որդովք և դստերօք, եպիսկոպոսոք և քահանայիւք դասուց, ուստի տակը մատաղ կու լինեմք, բայց միայն այս, որ մինչի սուրբ զատիկն կու համբերեմ, ինչ փորձանք որ գայ մեր գլխոյն, դուք ևս շտապեցէք բարով թագաորն Շամախի գայ, մեք գիտեմք ու այլազգիքն, և բոլոր Հայաստուն զենահար որ այլ յետ հնկնինք, ոչ մեզ ոգնութեան հասնէք։ Աստուած թագաւորին յաջոդուե տայ և բարի ճանապարհ, տընաշէն ի յԱստուծոյ հրամայեալ ե, ով կարէ դեմ ունել, ասաուածամարատք կու լինին, անօրէնքն իբրև զկաթիլ մի գուլ էին համարեալ, այսքան բաւ է յիմաստութեան քում, վերջն այս ե, մեր ձեռքն ե ու ձեր եախէն. զպտաճառն ձեր գալն, մեր ազգն յարեան ծովու մեջն մնաց: Քրիստոսի դատաստանին պարտական կու մնաք այսքան քրիստոնէից ազգին, դուք գիտէք, ճշմարիտն այս է, որ ես արզ արարի, թէ մինչի մարտի ամիսն կամ թագաւորն և կամ 20—30 հազար զորք ի Շամախի չեկիք ոչ, համ մեր բանն ու մասլահաթն կու աւերվի, մանաւանդ թագաւորին բանն այլ դժար կու լինի, թե ասես ինչպէս օսմանլուն կու շարժի, Աստուած մի արասցե, զԵրևանու երկիրն գաղթ կանէ, վերջն նեղութիւն շատ կրեմք, և խզլապաշն կու զորանայ, մեր ազգն կու փչացնէ, հազիւ 3—4 տեղ գլուխ են արել, միաբանել են նոցա գլխու գլուխն և զմիաբանութիւն կու ցրվեն, ևս Երևան Իրանու երկրին բանալիքն է, քիչ ևս զահիր է մեր մաթլապն այս է, որ Երևանն ձեռք բերեմք. այլ օսմանլուն և խզլպաշացն ոչ ինչ կտրել չեն պաշարում, այս բաներուս թագաւորէն առաքեալ սինեօռ յիվան Անդրիեև այլ տեղեկացաւ, որ ճշմարիտ է ահա Ղարապաղումն կամ Խափանու երկիրն միաբանեալ հայքն յուրուրեք որ թուրք գտնում են, զամենն անխնայաբար կոտորում են, բայց զիւրեանքն պահում են. բայց գլուխ և տէր չունին: Աստուած առաջնորդէ, որ աստուածարեալ և աստուածապսակ ի վերոյգրեալ թագաւորն Շամախի հասնի, Աստուծով ամենայն ինչ կատարեալ է. բավ ե վեհ իմաստութեանդ»[1]):

Իր վոճով պահանջկոտությամբ մի կատարյալ յերեխայական վավերագիր հայ կղերական դիվանագիտության գանձարանից։ Այսպես ե նա յերևում: Բայց նրա գինը վոչնիություն չե։ Ծիծաղելի յե, արդարև, այն, վոր մի Մինաս վարդապետ, Որիի ընկերակիցը, ամենայն շտապողականությամբ, մինչև մարտ ամիսը, Շամախի ուղարկէ Ռուսաստանի մեծահռչակ կայսրին։ Բայց ինչ կարեի յե ասել, յերբ ինքն այս մեծահռչակը պահում եր իր ծիծաղը, վոչ միայն անհետևանք չեր թողնում այդ դրությունը, այլ, ստանալով նրա ռուսերեն թարգմանությունը, հրամայում եր Փարվեզյանին շատ դրական և լուրջ վոճով հուսադրություններ, թե ինքը չի թողնի վրացիներին և հայերին անպաշտպան թե պետք ե պինդ պահվել Վախթանգի հետ միասին: Այս միևնույն հրահանգը Պետրոսի անունից հայտարարվում եր և Պետերբուրգում ապրող հայ «յերևելիներին»: Փարվեզյանին տրված պատասխանի

  1. Эзов, с. 337-338