մեջ ասված եր, թե ոսմանյան կառավարությունը պահանջել եր կայսր իր հանգիստ թողնել լեզգիներին, ձեռք վերցնել նրանցից, իսկ կայսրը պատասխանել ե այդ առաջարկության, թե ինքը համաձայն ե, միայն այն պայմանով, վոր հանգիստ թողնվեն նաև Պարսկաստանում ապրող քրիստոնյաները, վոր նրանցից ել ձեռք վերցնեն։ Բայց վորովհետև թյուրքերն, այնուամենայնիվ, զորքեր են ուղարկել դեպի Վրաստանի սահմանները, ուստի կայսրը կարգադրել ե, վոր ռուսական գորք ուղարկվի Վրաստան՝ նրա պաշտպանության համար։
Բայց խնդիրը միայն պաշտպանության մասին չեր։ Թեև Փարվեզյանն աղաղակ եր բարձրացնում, թե հայերին բնաջինջ կանեն, բայց այդ հավարի մեջ դնում եր և մի խոշոր նվաճողական ծրագիր—վերցնել Յերևանը, վոր այն ժամանակվա պայմանների մեջ նշանակում եր պատերազմ հայտարարել ոչ միայն Պարսկաստանին, այլ և Թյուրքիային։ Թեև այնպես կարելի յե կարծել, թե այդ (մասլահաթը» յերկու Մինաս վարդապետների հղացվածքն ե, բայց վոր այս այսպես չեր, ցույց ե տալիս այն, վոր Պետրոսի դեսպան Իվան Տոլստոյն ել խոսք ուներ այդ «մասլահաթի» մեջ, և մանավանդ այն, վոր Յերևանի կարևորությունը չափվում եր իբրե Պարսկաստանի բանալի, մի բան, վոր չեր կարող նշանակություն ունենալ հայերի ձգտումների տեսակետից, այլ ցուցադրում եր հեռավոր իմպերիալիստական հորիզոններ։
Այսպիսով Պետրոսը, վերադառնալով Պարսկաստանից առանց վորևե բան անելու վրացիների և հայերի ազատության համար, իբրև հաշվող քաղաքագետ, չեր ուզում, վոր սրանք կտրեն իրանց հույսը Ռուսաստանից։ Թեև յերկու ժողովուրդներն ել թողնված եյին ճակատագրի կամքին, բայց հաճոյական ժպիտներով նրանց խաբելը միշտ ել գործադրության մեջ մնաց։
Պետք ե շեշտել այստեղ, վոր Պետրոսն այս կողմից առանձնապես ուշադիր եր դեպի հայերը, վորոնց վրա կարծես սիրահարված եր և վորոնց հուսադրելն ու խոստումներով կերակրելն ավելի դրական և հաճախակի յերևույթի կերպարանք եյին ընդունում մանավանդ Պարսկաստանից վերադառնալուց հետո։ Այսպես վարվելու գաղտնիքը մենք շուտով կիմանանք։ Վերաբերմունքը դեպի Վախթանգ թագավորն այսպես չեր, և այս վարմունքի մեջ Պետրոսը հանդես ե գալիս քաղաքական ձեռնածուի դեմքով, վոր ամենայն հարազատությամբ պատկերանում ե պաշտոնական գրագրությունների մեջ։