Էջ:Khoja Capital.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերադառնալով Թիֆլիս, Վախթանգը գտնում եր այդտեղ կայսրի դեսպան Իվան Տոլստոյին, վորի բերած հրովարտակի մեջ ասված եր հետևյալը:

«Չնայած այն բարեկամությանը վոր վաղ ժամանակներից գոյություն ունի Ռուսաստանի և Պարսկաստանի մեջ, այն հալածանքներն ու վնասները, վորոնց մի ժամանակներից ի վեր յենթարկվում են ռուսահպատակները պարսիկների կողմից, իսկ վերջերումս նաև նրանց կարողության թալանումը, վոր մի քանի միլիոնների վնաս ե, ստիպեցին մեզ դիմել Շահին և պահանջել բավարարություն, բայց վորովհետև մինչև այժմ մենք պատասխան ել չունենք, հարկավոր ե դիմել զենքի»։

Թագավորը հանձնարարում եր պրինցին (Վախթանգին) Շահի հետ հարաբերությունների մեջ մտնել, բացատրել նրան, դեսպանի միջոցով, թե չկամենալով թշնամի լինել նրան, այլ, ընդհակառակը պատրաստ լինելով ոգնություն հասցնել նրան ներկա պայմանների մեջ, ինքը, պրինցը, պահանջում ե միայն զիջել Կասպից ծովի նահանգները, վոր հնարավոր ե մանավանդ այն պաաճառով, վոր Դերբենտ քաղաքը գտնվում ե ռուսների ձեռքում, իսկ մյուս նահանգները գտնվում են Դոուդ֊Բեկի ապստամբների տիրապետության տակ, վորոնք, ինչպես լսվում ե, խնդրում են մի ուժեղ պետության հովանավորությունը, այնպիսի մի պետության, վոր վաղուց աչք ունի դրած Պարսկաստանի վրա: Թագավորը նույնպես առաջարկում եր պրինցին, յեթե նա բարի կհամարե, պահանջել իր և բոլոր քրիստոնյաների ազատումը և զիջումը Ռուսաստանին, վորի համար համաձայն եր ոգնել Շահին ապստամբների դեմ և խոստանում եր զորք տալ, բայց այն պայմանով, վոր Շահը նախապես ուղարկեր մի լիազոր դեսպան դաշնագիր կապելու համար, վորի հետ բանակցություններ վարելիս ռուսական մինիստրները կխոսեն և Վախթանգի գործերի մասին, յեթե միայն նա այդ ցանկանում ե և այս մասին նա ինքը պիտի հայտնե[1]:

Հիմա յել այսպես եր ձևափոխվում կովկասյան քրիստոնյաների մեծախոս «փրկիչը»: Խոստումներ եր արել զորքով գալ ազատել անհավատների լուծի տակ տանջվող հավատակիցներին. այժմ փոքրիկ Քարթալինիայի տիրապետողին, վորին նույնիսկ թագավոր չեյին ճանաչում վոչ նա ինքը, վոչ ել Պարսկաստանը, գնա շագանակներ հանե կրակից ռուսական իմպերիալիզմի համար, պահանջելով նրան՝ զիջել կասպիական նահանգները: Դրա հետ Վախթանգը կարող եր, յեթե կամենար, պահանջել Շահից

  1. «Перепис. груз. царей с рус. госуд.» с. LXXVI-LXXVII