Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտեն վարվելու յեղանակները, վոր յերբեմն հարյուրով ջարդում են յերկու հազարին, վորովհետև տեղը խուլ ե, և յեթե չը լիներ մեր հայոց զորքը հայտնի յե Ասաուծուն, թե ինչ ծուղակներ կը պատրաստեյին մահմեդականները»[1]):

Յեվ իրանք՝ մահմեդականները շատ լավ հասկանում եյին այս, ուստի ասում եյէն.

«Յեթե չը լինեյին մեր մեջ հայերը, յեթե ականատես չը լինեյին նրանք մեր գործողություններին ու չիմանային մեր լեզուն, մենք վաղուց ջարդած կը լինեյինք Ռուսաստանի զորքերին»[2]:

Ճիշտ այսպիսի հայտարարություն անում եր 105 տարի հետո պարսից Ֆաթ-Ալի-Շահը ոսմանյան սուլթանին 1826-1828 թվականների պատերազմի հետևանքով, ինչպես կտեսնենք իր տեղում: Յեվ ազատվելու համար իրանց քթին բուսած վտանգից, ռաշտեցիները զանազան առաջարկություններ եյին անում Գիլանենցի կամավորներին։ Նույն նամակագիրն ավելացնում եր, թե թշնամին քանիցս խոստացել ե Գիլանենցին և իր գործակիցներին մեծամեծ պատվանշաններ և նույնիսկ առանձին իշխանություն, միայն թե նրանք յետ կանգնեն իրանց ռուսասեր քաղաքականությունից: Սակայն Գիլանենցին չե հրապուրել նրանց խոստումներից և վոչ մեկը։

Այսքան ջերմեռանդ և ինքնազոհ եր, հենց առաջին իսկ րոպեյից, հայերի մեջ սկսված նոր պաշտամունքը, անվանենք նրան ցարապաշտություն։ Այս կրակոտ շապիկի մեջ ել նա մնաց մինչև վերջը։ Այդ մի ամբողջ դարավոր տրագիզմ եր, վորովհետև այդ հրաբորբոք պաշտամունքից հայ ժողովուրդն ոգուտ չստացավ։ Այսպես եր այս սկզբնական բռնկման հետևանքը։ Այսպես յեղավ և միշտ:

Միևնույն անհաշտ և անվերապահորեն ինքնավստահ վարքագիծն ընդգրկած ուներ և Վախթանգյան Քարթալինիան։ Մեր աղբյուր խոջա Գիլանենցը գրում ե.

«Մամաղ-Ղուլի խանն մարդ ուղարկէց Վախտանկ խանին կուշտն՝ թէ ի՞նչ այ քո մաթլաբն, եկ խաշտվենք, ախպոր պէս միայվորվենք, մեր երկիրն պախենք և շահին էլ օգնութիւն առենք՝ վոր նայ էլ խեղջ այ. մին էլ որ ուզեմ յիմանամ՝ թէ դու ի՞նչ ֆքրումն աս և քոյ սրտինն ինչ այ և ի՞նչ մասացում աս, ինձ ասա, որ ես էլ էն մասապն պախեմ. եթէ քուրթ աս՝ քեզ խետ քուրթ ամ, եթէ քրիստոնեայ աս՝ ես էլ քեզ խետ ամ. ինչ այ քոյ կամքըն՝ ինձ ասայ։ Վախտանգ խանն էս ջուղարն այ տվել թէ ես քեզ խետ խաշտման չեմ և քոյ խոսկին էլ ըխտաղայ չեմ առում։ Ինչ մտկի տեր որ կամ և ինչ ֆքրի վերայ՝ որ կամ քեզ պետք չե որ խարցանես։ Էն գորձկին վերայ որ ես կամ, ենտուր

  1. Ա. Հովհաննիսյան-«Պետրոս դի Սարգիս Դիլանենց», յեր.11.
  2. Ա. Հովհաննիսյան-«Պետրոս դի Սարգիս Դիլանենց», յեր.11.