Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերայ շատ հաստատ ամ և Աստուծոյ շաղավաթովն քոյ ֆիքրն էլ կառեմ: Մամադ Ղուլի Խանին էս խաբարն էր ուղարկել»[1]):

Յեվ այն ե լինում այս տեսակ հարաբերությունների հետեվանքը, վոր Կախեթի թագավորը, չկարողանալով հաղթել Վախթանգին պատերազմի մեջ, գնում֊բերում ե լիզգիներին իր ոգնության, վարձ խոստանալով նրանց ավարի տալ հարուստ Թիֆլիսը: Վախթանգը պարտվում ե, փախչում, Թիֆլիսն ավերվում ե: Բայց Մահամմեդ֊Ղուլին ել չե վայելում իր այդ սարսափելի հաղթությունը։ Նրա Կախեթն ել, Քարթալինիան ել գրավում են ոսմանցիները, սկսվում ե կատարյալ անիշխանություն և յերկիրը քար ու քանդ ե դառնում ահռելի չափերով։ Բոլոր այս ժամանակ Վախթանգը, հաստատ բնավայր չունեցող, թափառական, աղերսանքներ եր ուղարկում իր սրբությունը, իր պաշտամունքը կազմող Պետրոսին, փրկություն խնդրում։ Բայց հյուսիսային «փրկիչը» բավական եր համարում, վոր մի անգամ արդեն յեկել եր Կովկաս։ Քաղարական հանգամանքներն այնպես եյին դարսվում, որ նա իր իմպերիալիստական անհագության կեր պիտի տար այդ գթություն աղերսող դժբախտ թագավորին։

Հայերը մնում են մենակ մահմեդականության ալեծուփ ծովի մեջ: Ղարաբաղը դեռ ռուսական պաշտամունքի դրոշակն ունի բարձրացրած իր լեռների գագաթներին և դեռ հաղթական զենք ունի իր ձեռքին։ Հայ զինվորությունը ճակատած եր տեղական թուրք և այլ մահմեդական ցեղերի դեմ, վորոնք իր անց հերթին ճակատած եյին այդ «ռուս բերողներ»֊ի դեմ։ Կռիվը մանր եր, տեղային, ազգամիջյան։ Նրա կիրքն եր՝ բնաջինջ անել, վոչնչացնել դիմացինին, կամ, ինչպես, մեր ժամանակներում դաշնակցականները ձևակերպել եյին այս բովանդակությունը յերկու, գրեթե կրոնական բացատրություն վերցնող բառերով-մաքրել-սրբել»: Իրար բնաջինջ եյին անում ավելի կամ պակաս աջողությամբ։ Այսպես եր մանավանդ Դավիթ-բեկի գործունեյությունը Հարավային Ղարաբաղում։ Մեզ հայտնի չե, թե այստեղից ինչ տեսակ դիմումներ եյին անում ռուսաց կառավարության, բայց հավանական ե, վոր այդ դիմումներն ել նույն իմաստն ունենային, ինչպես Հյուսիսային Ղարաբաղից ուղարկվողները, այն ե՝ թե վորպիսի աջողություններով ե հայ զինվորությունը մղում տեղային փոխադարձ բնաջնջման կռիվերը։ Ասել թե հայերը, յեթե միշտ ել նրանցը լիներ աջողությունը, պիտի կարողանային իսպառ վոչնչացնել իրանց շրջապատող մահմեդական ազգաբնակությունը,

  1. 1) «Կռունկ», յեր. 201-202