Զորքի այս մանր տեղային խմբերով տեղավորման սիստեմը միանգամայն համապատասխանում եր պատերազմի այն յեղանակին, վոր մղում եր նա։ Այդ` լեռնային մանր պատերազմն եր` վոր մեծ զորաբաժինների կուտակում չե պահանջում, վոր յերկար ճակատների վրա չի վարվում և բարդ պատրաստությունների, հերյուրված շարժումեերի կարոտություն չունի։ Այլ մի պատերազմ ե այդ, վորի մեջ ամեն ինչ վճռողը շեշտակի և անակնկալ հարձակումն ե, բաշխման ուժգնությունը, տեղագրական հարմարությունների և անհարմարությունների արագ ոգտագործումը, մի խոսքով այն ամենը, ինչ լեռնցի մարդն ստանում ե իր բնությունից՝ գիշատիչ լինելու համար։ Մենք ունինք միայն ղափանցիների մղած պատերազմների համառոտ նկարագրությունները, և նրանք մեր աոջև հենց այս տեսակ պատերազմների տեսարանն են ծավալում։ Ուրիշ կերպ չեր կռիվն, իհարկե, և Հյուսիսային Ղարաբաղում։ Յերկու տեղերում հայ կռվողները միևնույն տեսակ հանգամանքների առջև եյին կանգնած: Մինչև 1724 թվականը նրանց առջև բացված եր ռազմական ներքին ճակատ. ներքին այն պատճառով, վոր իրար դեմ կանգնած եյին միևնույն յերկրի զավակները՝ իրար ջնջելու համար, ինչպես բնորոշեցինք վերևում: Բավականանանք մի տեսարան բերելով փոխադարձ բնաջնջման ճակատից:
«Բայց Սափի Ղուլին, ասում ե Դավիթ բեկի պատմությունը, – զգիւղօրէսն թուրքաց, որք էին ի Լևազու ձորն, խաղացուցանէ ի յՕրդուվար. և մնացին միայն չորք գիւղք թուրքաց ի կողմանս Արձանաքարին։
«Եւ հրամայեաց Պապ երթալ կոտորել զնոսա. և եկին հարին զերիս գիւղոն, ե ի յաւարաոին զինչս նոցա: Եւ ի Թաղամեր աւանին էր վաթսուն տուն թուրքաց, սոքա եկին, լացին, զաղաղակ բարձին առ զօրականսն հայոց ե ասեն. մեք ըստ ամենայնի ամենայն կերպիւ հնազանդեմք ձեզ. և խնայեցին ի նոսա:
«Յետ այսորիկ, իբրև մի ամիս կամ երկու ի վերայ անցանէր, Սափի Ղուլին առնոյր ընդ իւր ի յՕրդուարայ արս հինգ հարիւը, և ի գիշերի միում գայր հարկանէր զերկու գիւղս հայոց ի Սայգուն, զարսն կոտորեր և զկին և զորգիս նոցա գերի վարէր ի յՕրդուվար։
«Իսկ Դաւիթ բէգն իբրև լսէր, զՄխիթար սպարապետն իւր յառաջ կոչէր, հրաման տայը նմա երթալ սատակել զնոյն վերոյ ասացեալ վաթսուն տունս ի Թաղամեր, ե նա արար այնպէս»[1]:
1724 թվականի սկզբից դրությունը փոխվում եր: Ներքին ճակատի վրա ավելանում եր արտաքին ճակատը, վոր բաց եր անում ոսմանյան խոշոր բանակն իր ընդհանուր արշավանքով դեպի պարսկական յերկիրները: Այս մի պատասխան եր ընդդեմ
- ↑ «Դաւիթ բէկ», յեր. 19—20.