Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմ, ինչպես հիշատակեցինք վերևում, և կառավարությունն, իբրև պատասխան նրանց միջնորդության, նույն իշխան Դոլգորոլկովին եր թողնում ոգնել հայերին ինչպես ինքը հնարավոր ե համարում և համենայն դեպս հանձնարարում եր ամեն կերպ հուսադրել և խրախուսել հայերին, վոր նրանք պինդ կանգնեն ոսմանցիների դեմ։ Դոլգորուկովն ոգնության ձև ընտրում եր հուսադրությունն ու խրախուսումը, և այսպիսով հայոց Սղնախները թողնվում եյին ճակատագրի կամքին։ Իսկ այդ ճակատագիրն այնպես եր, վոր դիմադրությունը ոսմանցիներին մեծամեծ ոգուտներ եր բերում ռուսներին և մեծամեծ վնասներ՝ հենց իրանց հայերին։

Արյունահեղ կռիվներ, ինչպես գրում եր Մինաս վարդապետը, տեղի եյին ունենում համարյա ամեն որ[1]: Յեվ հայ զինվորությունն, իսկ վոր ամուր կանգնած իր դիրքերում, չեր թույլ տալիս թշամուն հաստատվել յերկրում, իսկ այս, ինչպես գիտենք, նշանակում եր նաև կտրել նրա ճանապարհը դեպի Կասպից ծովը։ Իզուր, սակայն, հայ գործիչները ցույց եյին տալիս ռուսաց կառավարության իրանց այս կարևոր ծառայությունը, իզուր կրկնում և յերեքկնում եյին, թե իրանց Սղնախներն են, վոր Բագուն, Դերբենտը պահում են ռուսների ձեռքում և յեթե վաղորոք ոգնություն ստացած լինեյին, Գանձակն ել ոսմանցիների ձեռքին չեր գտնվի: Ռուսաց կառավարության այս բոլորն, իհարկե, շատ լավ հայտնի յեր, բայց մի բան անել չեր կարողանում։ Առաջ ու առաջ կար Պետրոսի կնքած ռուս-թյուրքական դաշնագիրը, վոր յեթե չլիներ ել, կառավարության ապիկարությունը դրանից ավելի մեծ արգելք եր գործելու հնար գտնելու դեմ։ Յեվ, վերջապես, կարիք ել չկար ինքնահոժար լքելու հայերին շահագործելու ընդարձակ հնարավորությունը։ Մարդիկ ծայրահեղ հավատարմությամբ, վողջակիզվելու աստիճան ինքնազոհությամբ կռվում եյին ռուսական շահերի համար, կարծելով, թե ռուսական շահերն ել հենց իրանց շահերն են։ Կարելի յեր այդպիսի կռվողներին միայն կռվեցնել, և ուրիշ վոչինչ։

Բայց այս դրությունը չեր կարող չունենալ իր բացասական խոր ազդեցությունը հայ զինվորության ներսում։ Յեվ այստեղ ել ահա մեր առջև, դանդաղ կերպով յերևան են յելնում բարոյական հյուծման նույն ախտանիշները, վորոնց մենք արդեն ականատես յեղանք Հարավային Ղարաբաղում։ Ախտածին սկզբունքը մեկ եր յերկու կողմերում ել, բայց արտահայտության ձևերը բոլորովին տարբեր եյին հյուսիսային Սղնախներում։ Այստեղ նրանք համեմատաբար

  1. Эзов, с. 459