Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վոչ միայն յերկրի ներսում, այլ առավելապես և ստիպողաբար արտաքին հարաբերությունները վարող դիվանագիտության մեջ, վորի կղերական մենաշնորհ, դարձնողն ու իր յեկեղեցուն ավանդողը յեղել եր, ինչպես տեսանք, ինքը Գրիգորը, լուսավորչականության հիմնադիրն ու առաքյալը։

5.

Միանձնյա կղերապետության դիվանագիտական գիծը շատ ուղղաձիգ, շատ պարզ, անկնճիռ եր և մանավանդ դյուրըմբռնելի։ Յեթե կամենանք մի հատ բառով բնորոշել այդ գիծն իր սկզբնավորումից իսկ յելնելով, ամենից հարմարը, կարծում ենք կլինի արևմտամոլություն: Աշխարհագրական այս բովանդակությունը կղերական դիվանագիտության տալիս եք քրիստոնեյության տարածումը։ Հայաստանից ել առաջ դեպի Արևելքի քրիստոնեյությունն իբրև հաստատուն և յերկարատև համատարածություն չգնաց, և այս յերկիրը կախվեց Մերձավոր Արևելքի մեջ իբրև քրիստոնեյության առաջավոր պահակ, միացած, ճիշտ ե, իր մի քանի մանր դրացիների հետ, բայց ընդհանրապես ինքն ել փոքր, թույլ, մենակ։ Ամեն ինչ, վոր քրիստոնեյությունն ուներ ուժեղ, խոշոր, ահարկու-և ամենից առաջ իհարկե, աշխարհակալություն, նվաճողականություն, -գտնվում եր Արևմուտքում։ Կղերական հասկացողությամբ, աշխարհի վրա կարող ե գոյություն ունենալ միայն մի շահ-քրիստոնեյությունը։ Այս շահի տեսակետից միջազգային հարաբերությունների մեջ չի կարող լինել մի այլ հզոր կապ, բացի կրոնակցությունից։

Հայաստանն, իբրև քրիստոնյա յերկիր, բնականաբար գտնվում ե (այսպես եր ըմբռնումը) Բյուզանդական մեծ պետության ամբողջ ույժի հովանու տակ և նրա իրավունքն ե միշտ պաշտպանված լինել, քրիստոնյա լինելուց բղխող պարզ և անժխտելի հետևանքով, այդ մեծ պետության կողմից։ Այս բնական իրավունքը, վոր կղերական մտածողությունը հատկացնում եր ամեն մի այն տեսակ յերկրի, վորին կրոնակցությունը կապել ե մի ուժեղ պետության հետ, միանգամայն բավական եր, վոր հայերն արհամարհեն իրանց վոչ-կրոնակից դրացիներին և արհամարհեն վոչ միայն նրանց կրոնն ու մշակույթը, այլ նույն իսկ նրանց պետական ույժը։ Այս ույժը, վոր ողակում եր Հայաստանը հարավից և արևելքից, Իրանն եր։

Յեվ այսպես ել անում եր քահանայապետական դինաստիայի ձևակերպած դիվանագիտությունը։ Փավստոսը գործ ե ածում բոլորովին