Էջ:Khoja Capital.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաթողիկոսը 6 պատգամավորների հետ գնում ե Կ. Պոլիս այնտեղից Հռոմ անցնելու համար: Մահ և ձեռնարկության քայքայում: .....107

Գյուխ յերկրորդ.—Ղարաբաղ

1. Այս անվան աշխարհագրական բովանդակությունը 16— 18—դ դարերի առումով սահմաններ լեռնագծերով: Լեռնային և Դաշտային Ղարաբաղ. նրանց տնտեսական փոխհարաբերություններր։ Անասնաբուծությունը հովոց և ձմերոց. լեռն ու դաշտն այս տնտեսական անհրաժեշտությունների մեջ: Լեռնային յերկրագործությունն իբրև տնտեսության ավագ ճյուղ։ Հակադրություն դաշտային բազմաճյուղ և բազմահարուստ մշակույթին։ Լեռը և առևտրական հարաբերությունները։ . . . .122

2. Ազգաբնական բովանդակություն։ Հարավային Ղարաբաղ (Սյունիք) և Հյուսիսային Ղարաբաղ (Արցախ), յերկու հայացված քույրաթեվ յերկիրներ։ Նախահայկական իրականություն - ցեղային ծագում, տարածում։ Աղվանից աշխարհ-ժողովուրդներ, լեզուներ, թագավորներ, ընդհանուր ազգաբանական բնութագրություն, տոհմատիրական– ցեղային կազմակերպություն, հայացում լեզվի միջոցով։ Սյունիքը հայոց պատմության մեջ: Արցախը և Աղվանից դաշտը։ ..... . ...127

3. Ազգաբնակչական շերտավորումները Լեռնային Ղարաբաղում. Գյուղացիություն և նախարարություն։ Ավատական սիստեմ։ Հյուսիսային Ղարաբաղը արաբական տիրապետության հաստատումից հետո Դաշտային Ղարաբաղում. Գյուղական թագավորների շրջանը։ Հյուսիսային Ղարաբաղը (Խաչենը) հյուսիսային Հայաստանի ավատատերների դաշնակցության մեջ (Թամար Թագուհի, Զաքարե սպասալար): Տնտեսական և մշակույթային բարգավաճում։ Հողային հարաբերությունների հարցը։ Ճորտային դրության ապացույցներ։ Տաթևի «ուտողները» և գյուղացիական շարժումներ։ Ճորտատիրությունը Հյուսիսային Ղարաբաղում—Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»: Քրդական ճորտատիրություն։ . ..134

4. Միջին Ասիայի յերեքդարյան աշխարհաքանդություններն Արևմայան Ասիայում։ Լեռնային Ղարաբաղն այդ քանդումների մեջ: Հնի պահպանությունը մանրացած և կարկատնած ձևերի մեջ: Գանձասարի վանքի նշանակությունը Հյուսիսային Ղարաբաղի համար: Վանական գրագիտության վերածնություն: Գանձասարի կաթողիկոսը - գահերեց իշխան և հրամանատար մանր ու խոշոր կալվածատերերի ցանցի ամբողջ Հյուսիսային Ղարաբաղում։ Այս դասակարգի բազմամարդությունը։ Մելիքական գրություն։ Մելիքական գյուղատիրությունն ըստ պարսկական պաշտոնական վավերագրերի։ Մազրայի մելիքները. Շահնազար և նրա հաջորդները։ Մելիքը—աոևտրական գլխավոր իր գավառում։ Հին սովորութենական կարգով մելիքների վայելած իրավունքներն ու հարգը ժողովրդի մեջ։ Մելէք—Ադամի որինակը։ Մելիքական հողատիրության մեջ պահվել եր հին ճորտատիրությունը: Ապացույցներ։ Մելիքական իշխանությունը ժողովրդական ավանդությունների մեջ - զորք դատաստան: Մելիքական ժամանակի մշակույթ։ Մելիքական տուն: Մելիքական գույք։ Մելիքական Ղարաբաղը—պատվանդան ազատագրական գաղափարի իբրև այսպիսին նա տարվում ե Արևմտյան Յեվրոպա։ ճանապարհը - Հարավային Ղարաբաղի այն մասը, վոր կպած եր Արաքսի ձորին և պատկանում եր հայ խոջայական կապիտալին: . . . . . . . . . . . . . . 146