Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գլուխ չորրորդ. - Ցարը յեվ խոջան

1. Շինծու դիմում Անգեղակոթի ժողովի անունից ցար Պեոտր Ալեքսեյեվիչին։ Որին Մոսկվայում։ Կասպիական ծրագրի և հյուսիսային պատերազմ։ Ռուսական իմպերիալիզմի ընդգրկած գլխավոր պատրվակը քրիստոնյաների ազատությունը։ Հայ կղերական դիվանագիտության հանդիպումն այդ իմպերիալիզմին։ Որիի դիմումը նույն իմաստով, բայց փոփոխված պայմաններով։ Հայաստանի թագի հարց չկա այլևս: Որին «իշխաների» դիմումի մեջ սնված ե ընդհանուր գլուխ և կարգադրիչ Հայաստանում։ Ազատագրությունը պիտի կատարվի միայն ռուսական զորքերի ձեռքով, վորոնք և գրաված պիտի պահեն իրանց վերցրած տեղերը։. . . . . . 213

2. Որիի անդրանիկ աղերսագիրը ռուսաց ցարին՝ նախորինակ հետագա անթիվ աղերսագրերի։ Պետրոսը հուսադրում ե, խոստանում ե ազատել հայերին միայն շվեդական պատերազմը վերջանալուց հետո։ Շարունակական բանակցություններ ռուսաց կառավարության հետ։ Ի միջի այլոց, Պետրոսը թույլատրում ե, ըստ որիական ծրագրի, վոր կուրֆյուրստի զորքերը Ռուսաստանի վրայով անցնեն Հայաստան գնալու համար բայց բանից դուրս եր գալիս վոր կուրֆյուրստի այս խոստումը լոկ խոսքեր եյին յեղել: 1702-ին Պետրոսը հրամայում եր նորից հուսադրել հայերին դրական խոստումներով, և Որին այդ «ավետիսը» ուղարկում եր Հայաստան Հայ Միրոն Վասիլյեվի միջոցով։ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․219

3. Լեռնային Ղարաբաղի ծանր դրությունը պարսկական դաժան հարկահանության տակ, վոր յերևան եր հանում յերկրի ծայրահեղ տնտեսական տկարությունը և մելիքական ինքնավարության ստվերայնությունը։ Ցարական հուսադրությունը վոչ մի արձագանք չի գտնում կեղեքվող յերկրի մեջ: Միրոն Վասիլյեվի ձեռնունայն վերադարձը։ Որիի աշխատակից Մինաս վարդապետը կեղծում ե մի թուղթ իբր թե Եջմիածնի աթոռակալ Մինաս վարդապետի լեզվից։ Ավելի խոշոր կեղծարարություն հետևյալ տարում. կեղծվում ե մի մեծ ժողով Գանձասարում վոր հրճվանք ե հայտնում ցարական հուսադրության առիթով և միաժամանակ յերկու մուրհակով կաշառք ե խոստանում պետական կանցլեր Գոլովինին 20 հազար վոսկի և թարգման Ապաթարիոսին 4 հազար վոսկի հաղթանակ այս միջոցով։ Որին ստանում ե գնդապետի աստիճան թույլտվություն գնալու Պարսկաստան իբրև դեսպան։ Որին արտասահմանում Մեծածախս պատրտսաություններ դեսպանության։ Որիի համար սարքվում եր դեսպանի պաշտոն Հոոմի պապի կողմից։ ․ ․ ․ ․ 227

4. Դրամական միջոցներ Որիին հայթայթում եր վաճառականությունը։ Նրա հարաբերությունները յերեք զոկ յեղբայր վաճառականների հետ։ Մեծածախս և բազմամարդ դեսպանություն։ Պետրոսի նամակը պարսից Շահին։ Որին Շամախում։ Նրա դեսպանության պատճառած հուզմունքն Արևելքում։ Վաճառականություն և առևտրական հանձնարարություններ։ Ֆրանսիական կապիտալի ներկայացուցիչներն Սպահանում և նրանց պրոպագանդը Որիի դեմ։ Միշել։ Որին Հյուսիսային Շահի մոտ։ Վերադարձ։ Շամախի, Նիզովոյ, դեսպանության քայքայում, ապրանքների կորուստ։ Յեսայի կաթողիկոս Աղվանից։ Որին Աստրախանում։ Մահ։ ․ ․ ․ ․ ․․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․234

5. Որիի բնութագրումը։ Նախատիպ հայ ինտելիգենտի, ծնված խոջայական կապիտալից, արևելահայության միջավայրում։ Յերեմիա