Էջ:Khoja Capital.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վորոնք գուցե լինեյին իջևաններ—քարվանսարայք: Ջուղայի տեղադրությունը այնքան փոքր ե և նեղ, վոր յերբեմն 8000 գերդաստան բնակիչ ունեցող գյուղաքաղաքը չեր կարող կենալ այլ կերպ, յեթե վոչ սեղմված փոքրիկ տների մեջ, վորոնք ավելի նման են թռչունի բուների, քան մարդկային կացարաններին»:[1])

Յեթե ճիշտ ե, վոր Ջուղայում ապրում եյին 8000 ընտանիք, մի թիվ, վոր շատ կասկածելի յե թվում, դրանք բոլորն ել, ի հարկե, հարուստ կամ միջակ ունևոր խոջաներ չեյին, այլ կար նաև սովորական ամբոխ, վոր սեղմված եր այդ թռչունի բուների մեջ: Պետք ե յենթադրել, վոր առաջնակարգ խոջաներն այդքան թշվառ կերպով չեյին տեղավորված, այլ ունեյին իրանց ապարանքները: Այդպիսի մի ապարանք հիշատակում ե Առաքել Դավրիժեցին, խոջա Խաչիկի ապարանքը, վորի մեջ յերեք որ ապրեց Շահ-Աբբասը։[2]) Այս Շահն իր մի թղթի մեջ ասում եր, թե Ջուղայում կան տներ, վորոնցից յուրաքանչյուրի վրա ծախսված ե 2000 թուման։[3]) Բայց այս տեսակ բացառություններն անշուշտ շատ չեյին և գյուղաքաղաքի ընդհանուր տեսարանն այնքան հուսահատեցուցիչ տխուր եր գուցե այն պատճառով, վոր մի այդպիսի արտաքինը դարձել եր անհրաժեշտություն թագցնելու համար այն միլիոնները, վոր դրսից բերում եյին խոջաներն իրանց գաղտնարաններում թագցնելու համար։ Ինչ բացատրություն ել սակայն, յեթե կարողանանք գտնել այս ասիական բնորոշ կապիտալիստական տեսարանի առիթով, փաստը կմնա փաստ և այդ կլինի այն, վոր Ասիան ու Յեվրոպան վոտքի տակ տված խոջայական կապիտալը միայն կծծի հավաքող ու դիզող եր, լոկ դեղին վոսկու տեսքով կերակրվող, առանց այլ տեսակ ձգտումների ու սպասելիքների։ Այսպիսի իրականություն եր դարբնել ու անշարժացրել արաքսյան միջավայրը։ Յեվ վորպեսզի խոջայական կապիտալը դուրս գար իր գծծիության, կարելի յե ասել սնանկության խեղդարանից, պետք կլիներ հանել նրան այդ միջավայրից:

Այդպիսի մի խորունկ հեղաշրջում պատրաստվեց նրա համար։ Բայց այս՝ նույն այդ կապիտալի հոժար կամքով կամ ինքնաբերաբար չեր կատարվում, այլ բռնի կերպով, հակառակ նրա կամեցողության, քաղաքական փոթորիկների բուռն և ահավոր ստիպողականությամբ:

  1. Քահջբերունի-«Ճանապարհորդական նկատողութիւնք» («Փորձ», հանդես, 1877-78, № II, յեր. 352-353):
  2. «Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցոյ» Վաղարշապատ, 1809. յեր. 25.
  3. Յ. Տեր Յովհանեանց-Պատմութիւն նոր Ջուղայու որ. «Ասպահան» հատ. Ա. Նոր Ջուղայ, 1880, յեր. 46:-Թումանը-10 ռուբլի