Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ մենք իհարկե, Ջուղայի պատմությունը չենք տալիս, վորը կազմում ե ընդարձակ հատվածը մեր մի այլ աշխատության, վորի վերնագիրն ե «Պաամություն հայ առևտրական կապիտալի»։ Այստեղ մենք պիտի ջանանք պատկերացնել հայ խոջայական կապիտալի ուժն ու շարժումները, վորոնց միջոցով նա կարողացավ այնքան խոր ազդեցություն գործել հայ կյանքի վրա։

Այդ ուժի առաջին և գլխավոր աղբյուրն այն եր, վոր խոջայական կապիտալը թագավորական կապիտալ եր և իրանք խոջաներն ել պարսից շահի գործակատարներն եյին, վորոնք կատարում եյին ապրանքների արտահանություն և ներմուծում, ազատված լինելով մաքսերից և վայելելով չտեսնված արտոնություններ։ Առաքել Դավրիժեցին ունի մի այսպիսի հետաքրքրական թվարկություն.

«Նախ՝ զի ինքը Շահաբասն ունէր սեր ընդ ազգին հայոց և մեծարանս նոցա և մանաւանդ ընդ Ջուղայեցւոց, որոց գլխաւորի անունն եր Խոջայ Սաֆար և որին եղբօրն Խոջա Նազար և որդոց սոցին Մելիք աղայ, և Սուլթանում և Սարֆրազ։ Եւ հանապազ ինքն շահն գայր ի տունն նոցա, ուտէր և ըմպէր ընդ նոսա զկերակուրս նոցա առանց խաբելոյ, որպէս սովորութիւն է պարսից առնել խտրութիւն ընդ՝ քրիստոնէից. այլ և ինքն շահն կոչէր զնոսա ի տուն և ի սեղան իւր և պատուէր ընդ մեծամեծս իւր. այլ և պատուիրեալ էր խրոց նախարարաց նույնպես առնել: Երկրորդ զի զթագաւորական հարկն, զոր տային քրիստոնեայքն, թեթև առնոյր` որպէս և քրիստոնեայք ախորժէին։ Երրորդ՝ եթէ դիպէր կագ և կոխ և խռովութիւն ինչ քրիստոնէից ընդ մահմետականց և կամ այլ ինչ գործ դատաստանի եթէ մեծ և եթէ փոքր, քրիստոնեայք իրավացուցանէր և զմահմետականս դատապարտէր։ Չորրորդ յորժամ զքրիստոնեայս բերեալ հասոյց ի Սպահան և ի զիւզօրայս նորա, բազում է մահմետականս արտաքսեաց ի տեղեաց և ի բնակութեանդ իւրեանց և զտունս և զանդաստանս նոցա ետ քրիստոնէից: Հինգերորդ՝ յօժար կամօք հրամայեաց եկեղեցիս շինել յամենայն տեղիս, ի Ջուղայ և ի զիւզօրայս, նաև է մէջ Բերդի քաղաքին, մեծանիստ և բարձրաշէն, և այնքան յօժարությամբ, մինչ զի և իեքն յորդորէր զքրիստոնեայսն, շինել զեկեղեցի։ Եւ յաւուրս մեծամեծ տօնից՝ Յարութեան և Համբարձման և յայլսն, գայր յեկեղեցիսն և ուրախանայր ըեդ քրիստոնէից։ Վեցերորդ՝ զամենայն կարգ և զաւանդութիւնս քրիստոնէական համարձակութեամբ կատարէին քրիստոնեայքն․ զկոչնակ հարկաներ զժամ կանչել և զջրօրհնէքն մեծախումբ հանդիսիւ առնել, սյլ և ինքն շահն ևս գայր ի ջրօրհնէքն և խրախանայր ի տեսութիւնն եւ զմեռեալսն խաչալամով և ձայնիւ շարականաւ հանեալ ի քաղաքէն անցուցանէին ընդ մեջ շուկային և տանէին ի թաղել՝ և ոչ ոք ի պարսից ազգէն եպերանաց և հայհոյանաց բանս ասէր… Եւ այնքան համարձակութիւն ետ շահն քրիստոնէից, մինչև ի հրապարակս և է շուկայս թե հանդիպէր կագ և կռիւ քրիստոնէից ընդ մահմետականաց, համահավասար զմիմեանս հարկանէին և հայհոյէին առանց երկիւղի»[1]

  1. Յեր․64-65