Խոջայական գրականության այս նախահայրը, անվանված «Զաքարիա Ագուլեցու Որագիրը» սկսվում ե այսպես.
«Ես Զաքարիայ հարց ու փորձով իմացայ իմ հայր Ադամիրէն, մայր Սավգուլեն, որ թվին 1630-ումն ես անարժան Զաքարիայ, որ մօրէ ծնայ սուրբ Գէորգի կիրակի օրն կէսօրէն յետն։ Դարձեալ կամիվն Աստուծոյ եկեալ հառաք մինչև 1647 յավն. կամեցաք կամիվն Աստուծոյ ուսանել վաճառականու`թիւն. 1647 յամի մարտ ամսոյն 5 աղուհացից առաջի ջաբաթոյն ուրբաթ օրն ես անարժան Զաքարիայ իմ հօր, իմ մօր, իմ եղբօր հրամանալ և իմ յօժար կամովս՝ այսօր Ագուլաց դուրս ելայ յետ իմ եղբօր որդի պարոն Նիկողոսին հետ մին բեռն ապրշիմով, գնացի դեպի Ըզմիր։ Դարձեալ մին բեռն ապրշում այլվի Նիկողոսն ուներ»:
Այսպես եր ահա խոջայական կապիտալի խոշոր ծովեզերյա կենտրոն կազմող Զմյուռնիայում խոջայական մկրտություն ստանում ագուլեցի Քրդանց Մաղդեսի Աղամիրի վորդի Զաքարիան 16 տարեկան հասակում։ Այնուհետև նա խոջայի թափառական կյանքի մեջ ե, մտցնում ե իր որագրի մեջ իր թափառական վաճառականության դէպքերը, իր տեսածներն ու լսածները, վորոնք հաճախ մեծ հետաքրքրություն են ներկայացնում հասարակական և նույնիսկ քաղաքական տեսակետներից։ Իսկ թե վորքան բարեխիղճ և ուշադիր արձանագրող եր նա, ցույց ե տալիս հետևյալ հատվածը նրա որագրից.
«Դարձեալ ես Զաքարիայ կամեցայ, ուր որ գնամ, կամիվն աստուծոյ թէ գիւղն և թէ քաղաք, թէ ավեր ճանապարհ, ուր և հանդիպիցէ Զատիկ կամ Վարդավառ կամ Սուրբ Խաչ կամ Ջրօրհնէք արար իցեմ կամ թէ ինչ գիւղ կամ քաղաք մտտնիցեմ կամ ելանիցեմ՝ գրեսցեմ: Դարձեալ կամ ինչ կամ մանզիլն, հարցանելով անունս՝ վոչ թէ մին մարդ, երեք մարդ կամ չորս մարդ կու հարցանեմ անունն: Կամ քանի աղաջ կայ, վոչ թէ չափելով իմացայ, այլ իմաստուն մարդիկ հարցանելով, վոչ թե մին անգամ գնալով այս գրեցի: 1647 յամի Ագուլաց դուրս գնացի մինչև 1664 յամն շուրջ գալով գնալով հարցանելով գրեցի ըստուքն: Երեք չորս թղթի վրայ գրած էի, ոմն ըստուք, ոմն սխալ. ապա 1664 յամին կամիվն Աստուծոյ բերի նորոգեցի այսմ դավտարս: Դարձեալ ես անարժան Զաքարիայ, ուր և իցէ, է թէ գիւղ, թէ քաղաք, թէ ծով և թէ ցամաք մինչև յես գնացի ոչ, ականատես չելայ, գրեցի ոչ, զերայ իմ գնացած տեսած տեղս գրեցի, անտեսն ոչ գրեցի»։
Յեվ ահա այս ստուգապատում խոջան գնում ե իր ժամանակի ամենահռչակավոր յեվրոպական առևտրական շուկաներից մեկը, Ամստերդամ։
«Յամի 1658 սեպտեմբերի 19-ումն,— գրում ե նա, ես Զաքարիայ Իզմիր այսօր մտա նավ, որ Աստուծով գնանք Վենետիկ։ Նավն եր ֆելամիկ, անուն նավին մառգանզ-Լբօսնը։ Աստուած բարին առաջի»:
«Սեպտեմբերի 29-ումն նավն հասաւ Մութուն Բուռուն. 7 նավ Տարաբուլուս