Էջ:Khoja Capital.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հեռու երևցաւ, գալիս էին թէ մեր նավն առնուն: Խօ Աստուած մեզ ողորմեցաւ քամի վերկացաւ, մեր նավը պրծաւ, փախաւ Աստուծով։

«Հոկտեմբերի 1-ումն նավն հասաւ Վենետիկ, Աստուծով:

«Հոկտեմբերի 17-ումն Վենետիկ, նավին 27 հայ, թոզ զֆռանգ ամենիկեան թուղթն հրամանաւն տարան հին նազարաթն, տուին մինչի 2 օր ազարաթ.

«Նոյեմբերի 25-ումն նազարաթն թամամեց, այսօր զմեզ ամեն դուրս տարան. ես Զաքարիայ որ եկի Վենետիկ քաղաք Աստուծով։

«Յամի 1659 յունվարի 25-ումն ես Զաքարիայ Վենետիկէն այսօր դուրս ելայ Աստուծով, վոր ցամաքով գնանք Մորդամ։

«Փետրվարի 13-ումն ես Զաքարիայ բուն բարկենդան Ալամանի քաղաքն Լիմբորկումն արարի Աստուծով։

«Փետրվարի 20-ումն ես Զաքարիայ այսօր եկայ Ֆիլամենկի քաղաքն Ամսըրդամ, որ է աննման։

«Մայիս մեկումն Ամսըրդամ. Այսոր ստամբոյ, որ է գիր դուրս եկաւ, թէ Իսպանոլի թագաւորի աղջիկն տվին Ֆռանգիսի թագաւորի տղին, որ բարիշեցին, զերայ կասէն թէ 30 տարի այ որ կռիւ էին անում. այս է։

«Մայիս 23-ումն, ես Զաքարիաս Ամսըրդանու գնացի Լէյգա քադաք, եկի Հառլամ քաղաքը, 2 օրէն յետնայ այլվի եկի Ամսըրդամ։

«Յունիսի 19-ումն ես Զաքարիայ Ամսըրդամ գիշերն 5 սհաթ, ցերեկն 19 սհաթ տեսայ։

«Յունիսի 21-ումն Ամսըրդամ։ Եկին մուշտուլուղ բերին թե Հնդստանու 9 նավ եկաւ Ամսըրդամ։

«Յուլիսի 4-ումն Ամսըրդամ: Ես Զաքարիայ տեսայ որ մեկ արծաթէ ջահ տարան, Մուսկօվի թագաւորի համար տարան որ եր 2218 ֆունտ արծաթ, 5 ֆունտ ոսկի, որ ջուր էր տված, որ էր աննման, որ կանի 140 լիտր, Խոնդքարի լիդր արծաթ։

«Նոյեմբերի 12-ումն ես Զաքարիայ, որ Ամսրդամայ դուրս ելայ, որ ծովով գամ Լիկորնոյ, նաւի անունն Ջուստից։

«Դեկտեմբերի 6-ումն Թէսիլու, 140 նաւով մին տեղ վեր կացինք Աստուծով։ Դեկտեմբերի 29 Ջրօրհնեաց բարիկենդանն նավի Ջուստիցումն արարի: Այսօր Փորթուգալու սարն երևեցավ, զերայ 22 օր այ որ ցամաք չէինք տեսել. մեծ ուրախութիւն է:

«Յամի 1660 յունվարի մեկումն նավով եկինք Իսպանիա ի քաղաքն Կալիս արկաթ գցեցինք։ Յունվարի 6 թէ մէկ, արամ հնումն ես Զաքարիայ Ջրաւրհնենք Կալիս արարի։ Յունվարի 10-ումն նավերը Կալիսու վերկացին։ Յունվարի 17-ումն ես Զաքարիա նավով եկինք Ւսպանիայ, ի քաղաքն Մալիկայ. 2 օը կացին, նավեր Մալիկու վեր կացին։

«Փետրվարի 6-ումն ես Զաքարիայ նավով այսօր եկինք Ւսպանիայ է քաղաքն Ալըկանթայ, 4 օր կացինք, նավերն վեր կացին։

«Փետրվարի 27-ումն, ես Զաքարիայ այսօր նավով եկինք Լիկորնոյ, եխպայր Նիկողոսն, Ալեքսանն տեղս էին։

«Ապրիլ մեկումն ես Զրաքարիայ՝ եխպայր Ալեքսանն մի տեղ մտանք նավի Ջուստիցն, այսօր Լիկոռնու դուրս եկանք Աստուծով, որ գնանք Իզմիր։

«Ապրիլ 15-ումն ես Զաքարիայ նավով եկինք Միսինայ, արկաթ գցեցինք։ Ապրիլ 28 ես Զաքարիայ, որ Միսնու նավով դուրս եկանք Աստուծով:

«Մայիս 14-ումն ես Զաքարիայ այսօր եկինք Ւզմիր, արկաթ գցեցինք, դուրս ելանք ցամաք։ Գոհութիւն Քրիստոսի, որ նոյեմբերի 12-ումն Ամսրդամ