շատ պիտի զարգանար և դառնար հայոց գրականության զարգացման ամուր հիմքերից մեկը։ Մշակույթային գործունեյության այս ճուղին ջուղայեցիության հետ աշխատակցում եր և զոկ խոջայությունն Արաքսի հովտից։
Խոջայական մեկենասությունը, տպագրելի գրքերի ընտրությունը թողնելով հոգևորականներին բաժին եր պահանջում և հայ վաճառականի համար, վոր պետք եր զգում աշխարհաբար հասկանալի լեզվով հաշվառություն սովորելու, անգամ յեկեղեցական գրքեր կարդալու, աշխարհներ ճանաչելու և այլն: Կապիտալի այդ պահանջը կատարվում եր, և բացառապես յեկեղեցական- ժամերգային տպագիր գրականության մեջ սողոսկում եյին հատուկտոր այնպիսի հրատարակություններ — մի թվաբանություն մի աշխարհագրական քարտեզ,— վորոնք չնայած իրանց փոքրության և սակավության, ամբողջ հեղաշրջում եյին առաջացնում հայկական մտայնության մեջ, մղելով նրան դեպի աշխարհականացում։ Գեղեցիկ որինակ կարող ե ծառայել այն, վոր հայ հոգևորականը ջուղայեցի խոջայի պատվերով պատրաստում ե «Գանձ չափուց…» վաճառականական ձեռնարկը, վորից մենք նմուշներ բերինք վերևում:
Յեվ միայն գրականության ասպարեզում չե, վոր ջուղայեցիությունը փոքրիկ ու նեղլիկ պատուհաններ եր բաց անում դեպի մտքի դրսի, նյութական աշխարհը։ Այսպիսի պատուհանիկ խոջայությունը Ջուղայում բաց եր անում և դեպի պետականությունը։ Նրանից կան ծառայողներ շահական կառավարության, անգամ զորքի մեջ։ Մենք խոջաներ ենք տեսնում, վորոնք շահեկան կողմից դեսպան են գնում պետությունների հետ քաղաքական և առևտրական բանակցություններ վարելու և դաշնագրությունն եր կնքելու համար։
Այս բոլորը նշան ե բուրժուական տնտեսության զարգացման։ Խոջայական կապիտալի վոչ միայն նահապետականությունն ե անցել, այլ և պահանջները, ախորժակն են մեծացել։ Համաշխարհային առևտրական կապիտալի իմպերիալիստական մարմաջը– շուկաների նվաճումը նրան ել ե բռնում, նա սկսում ե անգլիացիների, հոլլանդացիների, ֆրանսիացիների յեղանակով գործել` առևտրական ընկերություններ կազմելու միջոցով։ Թեև այդ ընկերությունները, յեվրոպականների հետ համեմատած, փոքր սահմանափակ բաներ են բայց այդքանն ել նշանավոր առաջադիմություն ե ասիական անհատականությամբ տոգորված իրականության մեջք և հայերն այնքան ուժեղ եյին