Էջ:Khoja Capital.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զգում իրենց այդ կազմակերպության շնորհիվ, վոր նույնիսկ մրցակից եյին հանդիսանում յեվրոպացիներին։ Այսպես, յերբ 18֊րդ դարի սկզբում ֆրանսիացի կրոնավորները շատ ձեռնտու դաշնագիր կնքեցին Սպահանում և ստացան Ֆրանսիայի համար մի քանի կոնցեսիաներ, այս բանին սաստիկ հակառակություն ցույց տվին անգլիացիները, հոլլանդացիները և հայերը[1]

6.

Ջուղայեցի խոջան վոտի տակ եր տալիս համարյա ամբողջ աշխարհը, և մենք ունենք մի յերկար ցանկ այն տեղերի, ուր նա յերևան եր գալիս գնողի և վաճառողի դերում։ Ահա Ջուղայի այդ առևտրական քարտեզը.

Մոլթան, Լահոռ, Սըրհընդյան, Ջանասպատ, Աքպարաբուդ, Խուռջայեվ Հնդվան, Բանկալա, Բիարքաթանա, Բնարիս, Մովն, Ղազիփուռ, Ջալտաւփուռ, Շաքպադափուռ, Խերաբադ, Դարիաբադ, Դոլվաթաբադ, Սրհնջան, Բերանփուռ, Սուրաթ, Գուջրութ, Ովռանկարուդ, Շադսոն, Հեյդարաբադ, Մուշլիբանդար, Փեդու, Հուտ, Բութանդ, Խաթա յեվ Խորթա, Չիրպատ, ՚Քոշին, Սենան, Մալաղա, Ջափաթր, այսր ոմանք Բթաւիա կասեն, Թռնատի, Ամրուոն, Մուքասար, Թիմուռն, Սլոհռն, Մունիլա, Շարենաի Հտրաշոտան. Սպանան իր աթրուֆներովն, Մաշադ, Բալխուբխարու, որ ե Ոզբեկստան, Ղանդահուր, Ղազնի, Քաբուլ, Աթակն, Փիշուար. Քիշմիր։ Դառնումնք գալմք Երեվան, Գիլան, Մազանդարան, Գասակառ յեվ Քեսմա Ըռեշտ, յեվ Լայիջան յեվ Լաշուրնշան, Գանջա յեվ Ղարաբաղ, Շիրվոն, Շամաիխի, Մոսկով, Լեհումաջար։ Դառնանք Բասուր, Արաբստան, Բաղդադ, Հալապ, Կոստանդնուպոլիս, Բրուսայեվ Անդրանա, Մար, Արգրում, Թողաթ, Իզմիր, Մսինա, Ալիկոռնա, Վանատիկ, Ալամքան, Ջենեվա, Մառչիլա յեվ Ֆռանգսա, Ընկլթեռ, Ամստերդամ յեվ Տանձկա, Ասպանիա յեվ Ենգիդունի երկիրն»[2]

Թեև այսքան շատ են և խճճված Ջուղայի առևտրական ճանապարհները, բայց և այնպես խոջայական կապիտալի ամենագլխավոր ձգողական ուղղությունները յերկու եյին —դեպի հարավ, դեպի Հնդկաստան և դեպի հյուսիս, դեպի Ռուսաստտն։

Ավելի շատ սիրվածը, ավելի շատ բանուկը հարավային ուղղությունն եր, և այս այն բնական պատճառով, վոր

  1. Maurice Herbette-«Une Ambassade Persane sous Louis XIV » Paris 1937
  2. Տեր Հովհաննիսյան, Ն յեր. 159-160